«Քաղաքացիները կհասկանան, որ պետք չէ դառնալ Փաշինյանի հանցակիցը»․ Թագուհի Թովմասյան
![]() 231 Չորեքշաբթի, 30 հուլիսի, 2025 թ., 23:30 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ մամուլի հրապարակումները դարձնելով քննարկման առարկա, և տարակուսելին այն է, թե ինչու է երկարաձգվում վարույթը»,- այս մասին «24Նյուզի» հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման կենտրոն, որպեսզի գնահատական տրվեր Փաշինյանի հայտարարություններին՝ ընդդիմադիրներին «ԱԱԾ պատվալներ գցելու», նրանց «համաբալ» անվանելու մասին։ «Մի խնդրի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եթե ԱԱԾ պադվալներ լցնելու վերաբերյալ հայտարարությունները և անվայելուչ բառապաշարը օր առաջ ոչ միայն դատապարտեր, այլ նաև դրա համար պատժի արժանացներ Նիկոլ Փաշինյանին, գուցե մենք դրանից հետո նրա հայհոյախառն ստատուսները չկարդայինք։ Ինքը հարբում է իր անպատժելիությունից ու ինչ ուզում, անում է․․․ Չկա որևէ կարմիր գիծ, որ Նիկոլ Փաշինյանը չի հատել»։ Անդրառանալով Եկեղեցու դեմ պայքարի վերաբերյալ Փաշինյանի կոչերին՝ պատգամավորն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի միջամտելու Եկեղեցու գործերին։ «Ինչու է Փաշինյանը բոլորին մասնակից դարձնում, որովհետև ինքը գիտի, որ պետք է պատժվի՝ ուժ, թե շուտ․․․ Փաշինյանը հռչակել է, որ հոգևոր հավաք է անում, գնալու է Էջմիածին․․․ Դրանով նա բոլորին մասնակից է դարձնում իր հանցանքին, ովքեր նրա կոչով կքայլեն Վեհարան, մասնակից կդառնան անօրինականությանը»,- նշեց Թովմասյանը։ Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանն այդ հարցում աջակիցներ չի ունենա կամ քիչ աջակիցներ կունենա․ «Կարծում եմ՝ լայնախոհությունը կհաղթի, և քաղաքացիները կհասկանան, որ պետք չէ դառնալ հանցակից»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
