Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ

«Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
75
Երեկ, 12:00

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է. «Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Պարույր Հովակիմյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։
Մասնավորապես՝
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- պատերը և հատակը չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առկա է եղել առաստաղից մասնիկների թափվելու հնարավորություն,
- չեն եղել բավարար քանակությամբ լվացարաններ՝ ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
- աշխատասեղանները և բեռնարկղերը պահվել են ոչ նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»: