Շաբաթ, 02 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

«Կիրանցում մարզաբազա և բիզնես-ինկուբատոր ստեղծելը սուտ դուրս եկավ»․ Ոսկան Սարգսյան

«Կիրանցում մարզաբազա և բիզնես-ինկուբատոր ստեղծելը սուտ դուրս եկավ»․ Ոսկան Սարգսյան
187
Այսօր, 03:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիրանցում մարզաբազա և համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծելը սուտ դուրս եկավ
Տավուշի մարզպետարանը մեկ տարի առաջ հայտնել է, որ 2024 թ․ մայիսի 29-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում Ֆրանսիայի Օ-Դը-Սեն դեպարտամենտի ներկայացուցիչների հետ Տավուշի գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար կոմիտեի նիստի ժամանակ «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ կայացել է Կիրանց բնակավայրի տնտեսական զարգացման նախագծի ներկայացումը , որով նախատեսվում է Կիրանցում կամ հարակից տարածքներում ստեղծել մարզաբազա և համայնքային բիզնես-ինկուբատոր։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ․ «Անցել է ավելի քան մեկ տարի, Կիրանցում մարզաբազա և համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծելու ուղղությամբ ի՞նչ է արվել»։ Մարզպետարանից պատասխանել են․ «Հարցի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Տավուշի մարզպետի աշխատակազմը նման տեղեկատվություն չունի»»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան