Շաբաթ, 02 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +33 °C

«Ինչու են հայաստանցիները նախընտրում հանգստանալ Վրաստանում»․ Ոսկան Սարգսյան

«Ինչու են հայաստանցիները նախընտրում հանգստանալ Վրաստանում»․ Ոսկան Սարգսյան
153
Այսօր, 10:30

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են հայաստանցիները նախընտրում հանգստանալ Վրաստանում
Ծանոթս իր ընտանիքով՝ 3 հոգով, վերջերս հանգստացել է Քոբուլեթիում։ Ոչ թե տուրիստական ընկերության միջոցով է այնտեղ հյուրատուն գտել, այլ՝ իր փնտրտուքով։ Հյուրատունը շքեղ չի եղել, սակայն՝ նորմալ պայմաններով, առանց հյուրատան կողմից տրվող սննդի։ Քոբուլեթիում այդ ընտանիքի մեկշաբաթյա հանգիստը արժեցել է հազար լարի, որը համարժեք է 141 հազար դրամին։ 141 հազար դրամով 3 հոգանոց ընտանիքը քանի՞ օր կարող էր հանգստանալ Սևանի ափին, Ծաղկաձորում կամ Դիլիջանում։ Սւանի ափին, կենցաղային բոլոր հարմարություններից զուրկ վագոն-տնակի օրական վարձավճարը 15-20 հազար դրամ է; Հայաստանի իշխանությունը բոլոր ոլորտների, այդ թվում՝ զբոսաշրջության զարգացումը ձախողել է»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան