«Փաշինյանը չի գնալու հարձակվի վեհարանի վրա, իրեն պետք է Եկեղեցուն երկարատև վարկաբեկելու պրոցես»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 357 Շաբաթ, 02 օգոստոսի, 2025 թ., 00:54 «Նիկոլ Փաշինյանը միշտ փնտրում է մեղավորներ, հիմա «մեղավորներից» մեկը Եկեղեցին է։ Ես շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունը ի՞նչ կապ ունի երկրի անվտանգության հետ, եպիսկոպոսների կուսակրոնության ուխտը ի՞նչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը, Նիկոլ Փաշինյանը գտնում է այդ կապը․․․ Ես ինքս լավ չեմ հասկանում, թե ինչի համար է դա։ Այսպես ասած, իր շահը որտե՞ղ է»,- այս մասին, այսօր «5–րդ ալիքին» տված հարցազրույցում նշեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Ըստ էության, դա հարձակում է Եկեղեցու վրա, ոչ թե Վեհափառի վրա․․․ Փաշինյանը բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա ինքը նույնը անում է Եկեղեցու հետ։ Ասում է՝ հա, ես հավատացյալ եմ, մեջբերումներ է անում Ավետարանից, տպավորություն է ուզում ստեղծել, որ ինքը ուղիղ կապ ունի Քրիստոսի հետ, իր հարազատն է, բայց նույն մոդելով, ինչպես քանդել է բանակը, հիմա ինքը ստեղծում է անվստահություն սրբազանների և վեհափառի նկատմամբ, դրանով արդեն իսկ քանդում է Եկեղեցու հիմքերը։ Այդ առումով շատ կանխատեսելի է ինքը։ Սա արշավ է ոչ թե սրբազանների, այլ Եկեղեցու դեմ»,- ընդգծեց Քոչարյանը։ Հարցին՝ կհաջողի՞ Փաշինյանը, երկրորդ նախագահը պատասխանեց. «Չեմ կարծում, բայց փորձեմ այլ անկյան տակ այս հարցին նայել։ Մենք շատ դեպքում չենք հասկանում, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը կամ ինչու է սա անում, որովհետև մենք հարցին նայում ենք հայերի աչքերով։ Փորձեք այս նույն՝ Եկեղեցու վրա հարձակման թեմային նայել ադրբեջանցու աչքերով, անմիջապես հասկանալի է դառնում, թե ինչ է կատարվում։ Պետք է այս հարցերին նայել կա՛մ Էրդողանի աչքերով, կա՛մ Ալիևի աչքերով․ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Ես մեկ անգամ, մի քանի տարի առաջ մի բան եմ ասել, որ եթե Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, ապա կաներ ճիշտ այն քայլերը, որ այսօր անում է Հայաստանի իշխանությունը․․․»։ Քոչարյանը հավելեց, որ Եկեղեցին այս կոնֆլիկտից խուսափելու տարբերակ չունի։ «Չի նշանակում որ վաղը Նիկոլ Փաշինյանը գնալու է հարձակվի վեհարանի վրա։ Իմ տպավորությունն այնպիսին է, որ իրեն պետք է երկարատև եկեղեցուն վարկաբեկելու պրոցես։ Նպատակը սա է»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ շատ հավանական է, որ անոնսված հանրահավաքը տեղի չի ունենալու Էջմիածնի հրապարակում, Նիկոլ Փաշինյանը չունի մոբիլիզացիոն ռեսուրս՝ իր հայտարարած օպերացիան իրականացնելու համար։ |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
315:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6014:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
6914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
11814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
12114:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
9313:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
16212:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
19211:31
