Շաբաթ, 02 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

«Սույն որոշումը կարևոր է անհիմն պատասխանատվության ենթարկված դատավորների համար». Դավիթ Հարությունյան

«Սույն որոշումը կարևոր է անհիմն պատասխանատվության ենթարկված դատավորների համար». Դավիթ Հարությունյան
144
Այսօր, 12:18

Դատավոր Դավիթ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառուը. «2025 թվականի ապրիլին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը, որը մասնավորապես վերաբերում էր ԲԴԽ-ի կողմից դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությանը՝ այն մասին, թե իրավունք ունեն «չվերանայել» (անտեսել) նոր հանգամանքի հիման վրա, Սահմանադրական դատարանի որոշման առկայության պայմաններում, ԲԴԽ-ի կողմից կայացված նախկին որոշումները, 2025 թվականի հուլիսի 29-ի ՍԴՈ-1791 որոշմամբ Սահմանադրական դատարանը բավարարել է։
Սահմանադրական դատարանի որոշման առանձին կամ հատվածային պատճառաբանություններ չեմ մեջբերում կամ արժևորում. պատճառաբանական մասի դատողություններն անխտիր ուղենիշային են, թիրախային և արժեքավոր (տես ստորև հղումը)։
Սույն որոշումը ոչ միայն անհատական նշանակություն ունի, այլև կարևոր է մյուս՝ անհիմն պատասխանատվության ենթարկված դատավորների համար. ԲԴԽ-ի մյուս գործերով թույլ տված խախտումները, որոնք արձանագրվելու են ՄԻԵԴ-ի կողմից, եթե դեռևս դիտարկվի, որ գործնականում առկա է վերանայող պատշաճ մարմին և մեխանիզմ, ապա իրականացվելու է հենց ՍԴ որոշմամբ սահմանված եղանակով և չափանիշներով։
Կամայականությունների հնարավորությունը սահմանափակված է»: