Երկուշաբթի, 04 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Չի կարող երկիրդ զարգանալ, երբ սոցիալական անարդարությունը խրված է ամեն տեղ»․ Դավիթ Մանուկյան

«Չի կարող երկիրդ զարգանալ, երբ սոցիալական անարդարությունը խրված է ամեն տեղ»․ Դավիթ Մանուկյան
156
Այսօր, 17:06

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վատը գիտե՞ք՝ որն է. երբ շատերը, լինելով պաշտոնյա կամ ֆինանսապես հարուստ՝ կարծում են, թե իրենք մնացած մարդկանցից ավելի բարձր են։
Մարդու սոցիալական վիճակը շատ բան է որոշում՝ և՛ անձի հոգեբանական վիճակի իմաստով, և՛ նրա՝ հասարակության մեջ դրսևորվելու առումով։
Չի կարող երկիրդ զարգանալ, երբ սոցիալական անարդարությունը խրված է ամեն տեղ և ոչ թե որպես միայն առկա իրականություն, այլև գործիք՝ հանրության լայն շերտերին կառավարելու համար։
ՀՀ բոլոր իշխանություններն էլ իրենց ծրագրերում և հայտարարություններում միշտ առաջնային տեղ են տվել սոցիալական արդարության հաստատմանը, սակայն բոլորն էլ խաբել են ժողովրդին։ Իսկ 2018 թվականի հեղափոխության գլխավոր լոզունգներից մեկը՝ հենց սոցիալական արդարության հաստատումն էր, որը փողոց դուրս բերեց տասնյակ հազարավոր մարդկանց, սակայն իշխանության եկած մարդիկ արեցին լրիվ հակառակը՝ խորացնելով այն։
Մենք պետք է հասնենք նրան, որ մեր երկրում վատ ապրող մարդիկ չլինեն։ Ու ոչ մի «խելոք» թող չգա ու չասի, որ դա անհնար է։ Եթե 3 միլիոնանոց երկրում այսքան միլիոնատեր կա և մեծ մասը պաշտոնյաներ կամ նրանց հետ փոխկապակցված մարդիկ, ովքեր հարստացել են երկիրը թալանելով, ապա վատ ապրող մարդիկ չպետք է լինեն»։

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան