Երկուշաբթի, 04 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Հարիֆների հետ այդպես է պետք անել». Հովհաննես Ազոյան

«Հարիֆների հետ այդպես է պետք անել». Հովհաննես Ազոյան
168
Այսօր, 19:12

Դերասան Հովհաննես Ազոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ջենիֆեր Լոպեսի պես ոչ ակտուալ արտիստի համերգը պետության վրա 6 միլիոն դոլարով վաճառած ու կասկածելի ձևով տենդերը շահած կազմակերպությանը շնորհավորում եմ։ Հարիֆների հետ էդպես է պետք անել։
Բայց եթե այդտեղ գործել է հին ու բարի «откат»-ը, ապա վաղ թե ուշ մասնակիցները ենթարկվելու են պատասխանատվության։
Մեր օրերում ամեն ինչի գները պարզ են ու թափանցիկ, այ «գեղցիներ» ջան:
Լավ համերգները կարևոր են տուրիստական հոսքերի համար, բայց մոտ 3 անգամ թանկ վաճառելը մեր վրա ծիծաղելի է։
Լավ Ժիգուլի կա՝ շատ ա քշած, բայց գինը հարմար է՝ 60000 դոլլար։
Կարո՞ղ ա ուզեք»:

Աղբյուրը`   Հովհաննես Ազոյան