Իրանը ՄԱԳԱՏԷ-ին մուտք չի տա միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ի ներկայացուցիչները չեն կարողանա ստուգել Իսլամական Հանրապետությունում միջուկային օբյեկտները Իրան կատարելիք իրենց առաջիկա այցի ընթացքում, հայտարարել է Մեջլիսի (Իրանի միապալատ խորհրդարան) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Էբրահիմ Ազիզին։
«Մեջլիսի կողմից ընդունված օրենքների համաձայն, ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը, ինչպես ցանկացած այլ օտարերկրյա տեսուչների, ոչ մի դեպքում չի տրամադրվի Իրանի միջուկային օբյեկտներ ֆիզիկական մուտքի իրավունք», - ասել է նա իրանական Tasnim լրատվական գործակալությանը։
Իրանցի խորհրդարանականի խոսքով՝ «ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն ունի միայն իրանցի պաշտոնյաների հետ տեխնիկական խորհրդակցություններ անցկացնելու լիազորություններ»։
Օգոստոսի 4-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Իսլամական Հանրապետություն կկայանա 10 օրվա ընթացքում։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
90516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
83715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
60614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
132613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
64312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
168610.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
183609.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76709.11.2026, 15:18