«Նոր չափորոշիչներով որոշ դասագրքեր դեռևս բացակայում են»․ Արաքսիա Սվաջյան

«Հանրակրթական դպրոցի 11 դասարաններում արդեն գործելու են հանրակրթության նոր չափորոշիչները՝ բացառությամբ 12-րդ դասարանի»,- ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Անդրադառնալով դասագրքերի տպագրությանը՝ Սվաջյանն ասաց․ «Ուզում եմ նշել, որ այս տարվա համար բոլոր այն դասարաններում, որտեղ չափորոշիչը ներդրվելու է, և նաև այն դասարաններում, որտեղ նախորդ տարի էր ներդրվել, սակայն դասագրքեր չէին հրատարակվել, հիմնականում բոլոր մրցույթները կայացել են, դասագրքերը տպագրվել են: Մի մասն արդեն առաքվել է և ներկայումս բաշխման փուլում է, իսկ մնացածը կառաքվի և կբաշխվի մինչև օգոստոսի 25-ը։ Միևնույն ժամանակ, որոշ դասարանների համար որոշ առարկաների դասագրքեր դեռևս բացակայում են։ Դրանք մեծամասամբ վերաբերում են ավագ դասարաններին, մասնավորապես՝
Քիմիա՝ 10-րդ և 11-րդ դասարաններ,
Կենսաբանություն՝ 10-րդ և 11-րդ դասարաններ,
Հանրահաշիվ՝ 11-րդ դասարան,
Ռուսերեն՝ 11-րդ դասարան,
ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն)՝ 9-րդ և 11-րդ դասարաններ,
Ֆրանսերեն՝ 5-11-րդ դասարաններ:
Նշված դասարաններում այդ առարկաները դասավանդվելու են հին դասագրքերով: ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից դպրոցները կստանան լրացուցիչ ուղեցույցներ, ձեռնարկներ, որոնք կօգնեն ադապտացնել հին դասագրքերում առկա նյութերը նոր չափորոշիչներին»,- ասաց Սվաջյանը՝ նշելով, որ ևս երկու դասարանների երկու առարկանների դասագրքեր չկան՝11-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի դասագիրքը և 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» դասագրքերը, որոնց մրցույթն արդեն հայտարարված է:

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
67328.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
67028.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
72927.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
73927.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
55326.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
190224.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
401819.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
117918.08.2026, 18:36