«Փաշինյանը որոշեց հող նախապատրաստել՝ իր անգործության արդյունքները ինչ-որ մեկի գրպանը գցելու համար»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսինքն, դուք, ժողովուրդ ջան, լուրջ դեմքով ուզում եք ինձ ասել, որ հավատում եք, թե Փաշինյանը կալանավորում է օդիոզ տպերին, որպեսզի շանտաժի ենթարկի Պուտինի՞ն... Միջուկային գերտերության 30 տարվա ղեկավարը պիտի սրտնեղի, որ Ծառուկյանի առյուծին սպանե՞լ են, կամ որ «Իդեալ»-ի խանութներն ու «Փլեյ Սիթի»-ն չեն աշխատելո՞ւ: Լու՞րջ: Իսկ կարո՞ղ է այդ ամենը զուտ ալիբի է... հլը մտածեք...
ԵՄ մտնելու մասին «օրենքը» Փաշինյանն ընդունել է 2025 թվականի մարտի 26-ին: Դրանից անմիջապես հետո ռուսական կողմը սկզբում փակ ռեժիմով, իսկ հետո հրապարակավ սկսեց ասել, որ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են: Մեկ տարի շարունակ դա անընդհատ ասվում էր հրապարակավ, իսկ փակ դռների հետևում Փաշինյանին «խորհուրդ» էին տալիս հանրաքվե անել: Մեր «ընտրյալը» հիմար «կռուտիտ» հորինեց, թե բա՝ «հո ես չեմ որոշելու, ժողովուրդը պիտի որոշի»: Էս մարդիկ էլ բռնեցին ամորձիներից ու ասացին՝ դե թող որ որոշի ժողովուրդը, խի՞ չես թողում: Ու դա ասացին հրապարակավ, որ ժողովուրդը լսի:
Անցավ ևս մի քանի ամիս, Փաշինյանը համառորեն հրաժարվում էր ժողովրդի կարծիքը հարցնել, որովհետև շատ լավ գիտեր՝ ինչ կարծիք ունի ժողովուրդն իր մասին և հետևաբար իր ցանկածաց նախաձեռնության մասին: Իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ հոգով-սրտով արևմտամետը ԵՄ մտնելու դեմ կքվեարկի՝ էնքան որ Փաշինյանին վնաս տա: Իսկ «այո» կամ «ոչ»-ի քվեարկությունը խնդրահարույց է նրանով, որ տարատեսակ ապուշներին չես կարող մտցնել ընտրապայքար՝ քվե փոշիացնելու համար:
Հանրաքվե անցկացնելը խրախուսելու համար ՌԴ-ն սկսեց հետզհետե տնտեսական պատժամիջոցներ կիրառել ու Փաշինյանի սեղանին դրեց այն պատժամիջոցների ցանկը, որոնք դեռ ուժի մեջ չեն մտել, բայց կմտնեն, եթե հանրաքվեն տեղի չունենա:
Մեր վիժվածքն էլ գցեց-բռնեց, որ հանրաքվեն ոչ մի պարագայում իր շահերից չի բխում: Եթե նույնիսկ ժողովուրդն ասի «այո», դա կնշանակի բարեփոխումների այնպիսի փաթեթի ներդրում, որի արդյունքում ողջ ՔՊ-ն հայտնվելու էր բանտում: Եթե հաղթեր «ոչ»-ը, դա Փաշինյանին կզրկեր երկու աթոռի վրա նստելու հնարավորությունից և նույնպես կհանգեցներ իր գահավիժմանը: Ցանկացած հանրաքվե հանգեցնելու է Փաշինյանի լեգիտիմության քվեի, որը զրոյի վրա է, այլապես նա ստիպված չէր լինի ընտրություն կեղծել:
Հետևաբար Փաշինյանը որոշեց անել այն, ինչ արել է միշտ՝ անել ոչինչ, բայց նախապես պատրաստել հողը՝ իր անգործության արդյունքները ինչ-որ մեկի գրպանը գցելու համար: Այդպես, իր մոտ Արցախը հանձնեցին նախկինները, արցախցիներն ու մի քիչ էլ՝ ռուսները: Արդարադատությունը տապալեցին դատավորները (իր իսկ նշանակած): Քաղաքական դաշտը պղտորում են դրսի մութ ուժերը: Տնտեսությունը տապալել է անկիրթ ու անբան ժողովուրդը:
Հիմա, երբ իր անգործության պատճառով տնտեսությունը սկսի սուզվել, նա ասելու է, որ ռուսները մեզ պատժում են, քանի որ մենք կալանավորել ենք «իրենց» թալանչիներին: Բա ի՞նչ անեինք, չկալանավորեի՞նք, հետ չբերեի՞նք թալանը: Ի՞նչն է կարևոր՝ կակոյ-նիբուդ գազի գի՞նը, թե՞ ահասարսուռ թալանը (որը 8 տարում հետ չի բերվել ու չի էլ բերվելու): Գազը, միրգը, տուրիզմը, շինարարությունը՝ էդ սաղ Արցախի պես թոկ էր մեր վզին․ կասի նա՝ իր փոքրիկ վիժվածքների ծափահարությունների ներքո:
Ու ոչ մեկ չի ասի՝ «Այ բո՛զ, քեզ երկու տարի ժամանակ էին տվել, որ միջոցներ ձեռնարկես, խի՞ ոչինչ չես արել, ինչո՞ւ բոլոր հնարավոր տարբերակներից դու ընտրեցիր ամենավատը՝ ոչինչ չանելը»:

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
411:06
«Փաշինյանը որոշեց հող նախապատրաստել՝ իր անգործության արդյունքները ինչ-որ մեկի գրպանը գցելու համար»․ Արթուր Դանիելյան
3010:42
«Իմ դեմ «կարված» գործը խիստ ընդգծված աշխարհաքաղաքական ու անվտանգային երանգներ ունի»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
3610:24
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
9310:18
«Ռուսաստանն իրավունք ունի որոշելու ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում Հայաստանի կորցրած արտոնությունների հարցը». Օվերչուկ
8310:06
«Ռուսական բազայի և երկաթուղու հարցում Նիկոլն իր առաջ մեկ խնդիր է դրել»․ Տիգրան Աբրահամյան
5109:48
«Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի սեփական քաղաքացիների դեմ»․ Զախարովա
10109:36
ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի․ «Հրապարակ»
5709:30