«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Այս նկարը վառ ապացույցն է, որ կատալպան չի հարմարվում մեր կլիմային, ինչպես նաև ձիակասկը։
2006-ին մեկ ոչ գնդաձև կատալպա տնկել էի համալսարանի ներսի բակում, պաշտպանված կանաչ սիզամարգում, որ ամռան ծաղկում լինի։ Բայց բույսը հուլիսից այրվում է ու շատ խեղճանում, ոռոգման նկատմամբ էլ խիստ պահանջկոտ է։
Հիմա պատկերացրեք, հարյուրներով տնկված են Երևանում, ոչ թե ներսի տարածքներում, այլ փողոցներում, Սարալանջի արագընթաց ճանապարհին, միջնաշերտերուն, ի՞նչ է լինելու արդյունքը։
Նախկինները գնդաձև ակացիայի սիրահար էին, որը նշեմ, որ կայուն տեսակ էր, բայց ֆունկցիոնալ չէր, քանզի սաղարթ չուներ։ Գինը 10.000 դրամ։
Ներկաները՝ գնդաձև կատալպան են իրացնում՝ կլիմային անկայուն տեսակ, 40.000-100.000 դրամ միավորը… Ելքագրումներն արված են, միլիոններն իրացված։ Դատարկաձեռն են միայն Երևանն ու երևանցին։ Սա գրում եմ, որ տեղեկացված լինեք՝ ԿԱՏԱԼՊԱՆ, այն էլ չմեծացող գնդաձևը Երևանի ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության և կենսաբազմազանության նկատմամբ, դադարեք քաղաքական դաշտ տանել խնդիրը։
Մերգելյանի պուրակում նկարել եմ բույտը։ Միայն գրագիտության պակաս ունեցողը Երևանի պայմաններում կայուն թեղին կփոխարինի անկայուն կատալպայով, այն էլ չմեծացող գնդիկով»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
147020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
76519.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85218.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93316.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
103614.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
105513.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123010.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134307.10.2026, 01:06