«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «2026-ի փետրվարին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաստատել էր, որ Ռուսաստանը դիտարկում է Աբխազիայի տարածքով Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը:
Աբխազական երկաթուղու հնարավոր վերաբացումը կարող է փոխել ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային քարտեզը:
Ռուսաստան–Աբխազիա–Վրաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ քննարկումները Հայաստանի համար պետք է դիտարկել ոչ թե որպես հերթական ռուս-վրացական հարց, այլ որպես լուրջ տնտեսական և աշխարհաքաղաքական հնարավորություն։ Եթե այս ուղղությունը վերագործարկվի՝ Հայաստանը կարող է ստանալ դեպի Ռուսաստան ավելի կարճ և այլընտրանքային ցամաքային երկաթուղային կապ՝ առանց երրորդ երկրների երկար շրջանցումների։
Սա կարող է նշանակել ավելի մատչելի բեռնափոխադրումներ, նոր շուկաներ հայկական արտադրանքի համար, զբոսաշրջային հոսքերի աճ և Հայաստանի՝ տարածաշրջանային տրանսպորտային հանգույց դառնալու նոր հնարավորություն»:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
108Երեկ, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
113Երեկ, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
113016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
98915.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
67514.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
145313.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
68312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
180110.11.2026, 19:37