Ադրբեջանն ու ԱՄԷ-ն հրաժարվել են մասնակցել «Եվրոտեսիլի» ռուսական անալոգին. Հայաստանը նույնպես չկա ցանկում

Ադրբեջանն ու ԱՄԷ-ն հրաժարվել են մասնակցել «Եվրոտեսիլի» ռուսական անալոգին։
Ռուսական «Ինտերվիզըն 2025» մրցույթի կազմակերպիչները, որը ներկայացել էր՝ որպես «Եվրոտեսիլի» այլընտրանք, արդեն իսկ մերժվել են երկու պետության կողմից. Ադրբեջանը և Միացյալ Արաբական Էմիրությունները, որոնք նախկինում հայտարարվել էին որպես մասնակից երկրներ, դուրս են եկել պաշտոնական ցուցակից։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Արվեստի ավանդույթներ» կազմակերպչական հիմնադրամին, այս երկրները հրաժարվել են մասնակցել «ներքին պատճառներով և նախապատրաստման համար ժամանակի սղության պատճառով»։
Մրցույթի Telegram ալիքում հրապարակված թարմացված ցուցակում փոխարենը հայտնվել է Մադագասկարը։ Այսպիսով, մասնակիցների վերջնական ցուցակում ընդգրկված է 19 երկիր՝ Բելառուս, Վենեսուելա, Վիետնամ, Եգիպտոս, Հնդկաստան, Ղազախստան, Կատար, Չինաստան, Կոլումբիա, Կուբա, Ղրղզստան, Մադագասկար, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Սերբիա, Տաջիկստան, Ուզբեկստան, Հարավային Աֆրիկա և ԱՄՆ։
Կազմակերպիչների խոսքով՝ նախկինում հրավերներ են ուղարկվել մի շարք եվրոպական երկրների։ «Այս տարի մրցույթին ներկայացված կլինեն բոլոր մայրցամաքները, ինչը ցույց է տալիս ձևաչափի նկատմամբ համաշխարհային հետաքրքրությունը։
Ռուսաստանը չի մասնակցում «Եվրոտեսիլին» 2022 թվականից. կազմակերպիչները կասեցրել էին երկրի մասնակցությունը Ուկրաինա ներխուժումից հետո։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
319528.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
111224.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
114223.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
113423.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
129920.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
131519.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
317419.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
125219.10.2026, 11:48