«Իրանում վնասազերծվել է ահաբեկչական խմբավորում». #Tasnim

Իրանի հետախուզական ուժերը երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում վնասազերծել են ահաբեկչական խմբավորում: Այս մասին հայտնում է Tasnim-ը։
Հետախուզական ուժերը սպանել են վեց զինյալի, գերեվարել երկուսին՝ առգրավելով ժամանակակից զենքի, տրանսպորտային միջոցների և այլ օպերատիվ սարքավորումների մեծ պաշար։
Հետախուզության նախարարության Սիստան և Բելուջիստանի գրասենյակը հայտնել է, որ գլխավոր օպերատիվ խումբը բաղկացած է եղել յոթ ոչ իրանցի ահաբեկիչներից, որոնք զինված են եղել լազերային՝ RPG-7 տեսակի զենքերով, ամերիկյան արտադրության M4 և M16 հրացաններով, ձեռքի նռնակներով, նռնականետերով, պայթուցիկ բաճկոններով, ձեռքի ռադիոկապերով, մեծ քանակությամբ զինամթերքով և հակահետևակային RPG լիցքերով։
Գործողության ընթացքում առգրավվել են նաև մի քանի տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլետներ և դրանց հետ կապված գործիքներ։
Գործակալության տվյալներով՝ ահաբեկչական խումբը մտադիր էր թիրախավորել Իրանի արևելքում գտնվող կարևորագույն օբյեկտ։ Նախատեսված թիրախը շատ նման էր սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված12-օրյա պատերազմի ընթացքում հարվածի ենթարկված ռազմական օբյեկտներին, ինչը բացահայտում էր ահաբեկչական խմբի կապն Իսրայելի հետ։

«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
10900:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
129Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
114Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
127Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
101Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
216Երեկ, 20:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
160Երեկ, 18:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
133Երեկ, 17:36