«ԱՄՆ-ն մեծացնում է ռազմական օգնությունը Ուկրաինային»․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեծացնում է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ տրամադրելով սպառազինություն, որը հնարավորություն է տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը։
«Մենք Ուկրաինային միջոցներ ենք փոխանցում, որոնք թույլ են տալիս ավելի խորը հարվածներ հասցնել։ Եվ, ամենայն հավանականությամբ, ուկրաինացիները կօգտագործեն դրանք»,– նշել է դիվանագետը։
Ուիթաքերի խոսքով՝ մոտ մեկ միլիարդ դոլարի նոր զինամթերքի խմբաքանակն արդեն ուղարկվել է Ուկրաինա։ Բացի այդ, Վաշինգթոնը յուրաքանչյուր ամիս Կիևին տրամադրում է ևս շուրջ մեկ միլիարդ դոլարի մատակարարումներ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հաշվին։
«Նախագահ Թրամփն առաջին հերթին հոգ է տանում այն մասին, որ Ուկրաինան կարողանա շարունակել պաշտպանվել։ Հարվածային ներուժի ուժեղացումը կօգնի նաև հարձակողական գործողություններում»,– ընդգծել է դեսպանը։

«Ընդդիմությունն ունի ոչ թե խորհրդանշական ազդեցություն, այլ սահմանադրական որոշիչ լծակ». Վլադիմիր Մարտիրոսյան
10003:24
«Տիեզերական մասշտաբի թույն եք ներարկել հանրության մեջ և պահանջում եք քաղաքական առողջ ապրելակե՞րպ». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
11002:06
«Թուրքիայի նախագահի խորհրդականն ինձ մի դեպք պատմեց 1990 թվականից». Թաթուլ Հակոբյան
12601:18
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կարճ զրույց են ունեցել Դուբլինում (տեսանյութ)
228Երեկ, 21:13
Ալեն Սիմոնյանը Դուբլինում ջերմ զրուցում է Հիքմեթ Հաջիևի հետ
230Երեկ, 20:43
Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին տեղափոխող ինքնաթիռը թռել է Մոսկվայից
223Երեկ, 19:31
«Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին»․ Մարինե Ֆարմանյան
133Երեկ, 17:48
«Երբ պետությունն անձին կալանավորում կամ տանում է բանակ, նրա կյանքի թիվ մեկ պատասխանատուն ինքն է»․ Արգիշտի Կիվիրյան
107Երեկ, 17:42