«ՀՀ ներքին հարաբերությունների մշակույթի ընտրությունը ՀՀ-ի գործն է, այն չի կարող պարտադրվել»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կա էսպիսի մի տարածված կարծիք, թե Հայաստանը գործ չունի ոչ ժողովրդավարական երկրների, ամբողջատիրական, ավտորիտար երկրների հանրույթում, ինչպիսին է օրինակ Շանհայի գործակցության կազմակերպությունը կամ եվրասիական այլ ձևաչափեր:
Սա, իհարկե, այսպես ասած, գաղափարական դիրքավորման դաշտում հասկանալի գնահատական է, եթե գնահատողը համոզված գաղափարական և արժեքային դիրքավորման դաշտում է, ու կտրականապես հրաժարվում է մտնել քաղաքական իրողությունների և քաղաքական խոսակցության դաշտ:
Որովհետեև քաղաքական խոսակցության դաշտում այդօրինակ գնահատականները պարզապես անհամարժեք են՝ բոլոր առումներով:
Երկրների ներքին կացութակարգը չի կանխորոշվում նրանց արտաքին հարաբերությունների համակարգով: Հակառակը՝ այո, որքան կենսունակ է ներքին հարաբերությունների կացութակարգը, այնքան ավելի ճկուն ու արդյունավետ կարող է լինել արտաքին քաղաքականությունը, հատկապես համեստ ռեսուրսով երկրների պարագայում:
Հայաստանի ներքին հարաբերությունների մշակույթի ընտրությունը Հայաստանի գործն է, Հայաստանի աշխատանքն ու անելիքը, այն չի կարող լինել արտաքին քաղաքական որոշումների ուղենիշ, կողմնորոշիչ, «կողմնացույց»: Եթե մենք, որպես պետություն, հանրություն, որպես ժողովուրդ ի վիճակի ենք գտնել մեր ներքին հարաբերությունների փոխադարձաբար ընդունելի մշակույթը ու կացութակարգը, միաժամանակ կառուցել արտաքին քաղաքական հարաբերությունների մեր հասկանալի ճարտարապետությունը, որևէ մեկը մեզ չի կարող պարտադրել իրենը, չի էլ ուզի, ըստ էության»:

«Մեր երկրի ապագան կախված է մեզնից»․ «Ապրելու երկիր» կուսակցություն
311:18
«Արցախն ինչի հայաթափվավ, էտի եքա պատմություն ա, մի օր կանդրադառնամ». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
2511:06
«Մի՛ վիրավորի», «ձենդ կտրի՛». «Եռաբլուր»-ում՝ այս պահին (տեսանյութ)
4711:00
«Էտի Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, իրեն կհարցնեք». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
4010:54
«Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ»․ Գագիկ Ծառուկյան
3910:48
«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո
8710:06
«Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքը». Լուկաշենկո
10609:25
«Եդինայա Ռոսիա»-ն առաջատար է Պետդումայի ընտրություններում
10909:19