Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինին

302
Երեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2025 թ., 16:54
ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտնում է. «Այսօր, սեպտեմբերի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին և հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հրամայականին:
Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել հետևյալը. Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, և պատմությամբ հաստատված իրողություն: Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը»:
Աղբյուրը` Արման Մուսինյան

Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի քննարկման
95Երեկ, 16:06
«Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն». Նիկոլ Փաշինյան
113Երեկ, 15:54
«Ընդդիմադիր ուժերի միջև ընթացել են կառուցողական քննարկումներ». Իշխան Սաղաթելյան
110Երեկ, 13:42
«ՔՊ-ն որքան հարմարավետ զգա իրեն խորհրդարանում, այնքան առավել ծանր է զգալու արտաքին օրակարգում». Հակոբ Բադալյան
105Երեկ, 12:48
«Իրանը համաձայնել է վճարներ չգանձել Հորմուզի նեղուցում». #FoxNews
111Երեկ, 10:06
«Հաջողվեց ընտրությունները ներկայացնել որպես հայաստանցիների ընտրություն՝ Արևմուտքի և ՌԴ-ի միջև». Խոսրով Հարությունյան
146Երեկ, 03:06
«Պահանջվում է ձևավորել պայքարի ունակ հետընտրական դաշինք»․ Արշակ Սադոյան
153Երեկ, 02:06
«Նիկոլը մտածելու է, որ իր թիմի ներսում դավաճաններ կան, սկսելու է փնտրել նրանց»․ Վարդան Բալյան
145Երեկ, 01:06