ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող կուսակցության վարչության իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվում է ոչ միայն ԱԺ ղեկավարության, այլև ամբողջ կուսակցության քաղաքական դեմքերի թարմացման հարցը։ Ըստ տեղեկությունների՝ վարչության փակ քննարկումներում արձանագրվել է, որ կուսակցությունը պետք է «դիմափոխվի», և փոփոխությունները չպետք է սահմանափակվեն միայն Ազգային ժողովի նախագահի ու փոխնախագահների մակարդակով։
ՔՊ վարչությունում քննարկվել է նաև խորհրդարանական խմբակցության ղեկավար կազմի փոփոխության հարցը։ Ըստ այդմ՝ գործող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այլևս չեն դիտարկվում որպես այն գործիչները, որոնք կարող են շարունակել զբաղեցնել իրենց ներկայիս պաշտոնները։
Ըստ տեղեկությունների՝ Հայկ Կոնջորյանի դեպքում բացասական ազդեցություն են ունեցել ինչպես հանրային մեծ արձագանք ստացած ընտանեկան թեմաները՝ առանձնատների, արտոնյալ պայմաններով ձեռք բերված գույքի, ինչպես նաև եղբոր, քրոջ և մոր անվամբ ձևակերպված անշարժ գույքի վերաբերյալ հրապարակումները, այնպես էլ նրա քաղաքական կենսագրությունը։ ՔՊ ներսում հիշեցնում են, որ մինչև կուսակցությանը միանալը Կոնջորյանը եղել է 3 տարբեր քաղաքական ուժերում, իսկ ժամանակին ՔՊ է ընդունվել Ալեն Սիմոնյանի երաշխավորությամբ։ Այժմ, երբ Ալեն Սիմոնյանի ազդեցությունը կուսակցության ներսում զգալիորեն թուլացել է, Կոնջորյանի դիրքերն էլ այլևս նախկինը չեն։
Թեև Կոնջորյանը վերջին փուլում աջակցություն չցուցաբերեց Ալեն Սիմոնյանին և նույնիսկ առաջադրվեց ԱԺ նախագահի թեկնածու, այդ քայլը նրան քաղաքական դիվիդենտներ չի բերել։ Ավելին՝ ըստ աղբյուրների, նա մտերիմների շրջանում անկեղծացել է, որ պատրաստվում է անձամբ դիմել Նիկոլ Փաշինյանին՝ կարիերայի առաջխաղացման խնդրանքով՝ հիմնավորելով, որ ամենաբարդ ժամանակահատվածում ղեկավարել է խորհրդարանական խմբակցությունը։
Ինչ վերաբերում է Արթուր Հովհաննիսյանին, ապա, ըստ ՔՊ վարչության մեր աղբյուրների, կուսակցությունում նույնպես գիտակցում են, որ հանրային ընկալման մեջ նրա անվան հետ կապվող նախկին աղմկահարույց թմրանյութի պատմությունը մինչ օրս չի մոռացվել և շարունակում է բացասաբար անդրադառնալ նրա քաղաքական վարկանիշի վրա։ Այդ պատճառով նա ևս այլևս չի դիտարկվում որպես խմբակցության քարտուղարի պաշտոնը պահպանելու կամ այդ ուղղությամբ առաջ շարժվելու թեկնածու»։

«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
2618:48
«Պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ»․ Տիգրան Աբրահամյան
4018:18
«Ինչու հաղթեց Նիկոլ Փաշինյանը, և ինչու պարտվեց ընդդիմությունը». Նաիրի Հոխիկյան
6117:48
«ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7316:48
«Իսրայելն ու Լիբանանը կշարունակեն բանակցությունները օգոստոսի 4-ին»․ Տայանի
14916:40
«Ամենացավալին այն է, որ քաղաքական որոշ ուժեր պարտվելուց հետո անհետանում են»․ Արշակ Սարգսյան
6216:18
«Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնողնե՛ր, կուզեիք, չէ՞, որ վաղը նա ձեզ պաշտպաներ»․ Գոհար Սավզյան
6316:12
«Սա չի հանդիսանում անձեռնմխելիությունից ընդհանրապես զրկում․ վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6615:12