Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չնայած դեռ վիճարկման փուլում են, սակայն իշխանությունները համատարած հետընտրական հաշվեհարդար են սկսել։
ՏԻՄ ղեկավարներին հրահանգ է իջեցվել՝ հայտնաբերել և պատժել պետական կառույցների բոլոր այն աշխատակիցներին, ղեկավարներին, որոնք ընտրություններից առաջ իշխանության լոբբինգով չեն զբաղվել, իշխանության օգտին չեն աշխատել կամ քվեարկել։
Դիցուք, երեկ տեղեկացանք, որ «Սուրենավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անի Պողիկյանին Արարատի համայնքապետարանից կանչել են ու պարտադրել, որ աշխատանքից ազատման դիմում գրի։ Բանն այն է, որ վերջինիս ամուսինը դաշնակցական է և ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է «Հայաստան» դաշինքին։ Մանկապարտեզի տնօրենն էլ, ըստ լուրերի, իշխանության համակիրը չէ և մասնավոր զրույցներում հայտնել է այդ մասին, ինչը հասել է համայնքային իշխանություններին, եւ որոշել են հաշվեհարդար տեսնել տնօրենի հետ։
Պողիկյանն աշխատանքից ազատման դիմումը դեռևս չի գրել, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ճնշումն այնքան մեծ է, որ չի կարող դիմադրել և առաջիկա օրերին, «սեփական» դիմումի համաձայն, կազատվի աշխատանքից։ Վերջին օրերին տարբեր համայնքների դպրոցների ուսուցչական կոլեկտիվներից են մեզ ահազանգում, որ իրենց ստիպում են ազատման դիմումներ գրել։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է ողջ պետական ապարատը և պետական հիմնարկները ՔՊ-ականացնել և չհանդուրժել անգամ մեկ քվեի այլակարծություն»։

«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
2618:48
«Պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ»․ Տիգրան Աբրահամյան
4018:18
«Ինչու հաղթեց Նիկոլ Փաշինյանը, և ինչու պարտվեց ընդդիմությունը». Նաիրի Հոխիկյան
6117:48
«ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7316:48
«Իսրայելն ու Լիբանանը կշարունակեն բանակցությունները օգոստոսի 4-ին»․ Տայանի
14916:40
«Ամենացավալին այն է, որ քաղաքական որոշ ուժեր պարտվելուց հետո անհետանում են»․ Արշակ Սարգսյան
6216:18
«Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնողնե՛ր, կուզեիք, չէ՞, որ վաղը նա ձեզ պաշտպաներ»․ Գոհար Սավզյան
6316:12
«Սա չի հանդիսանում անձեռնմխելիությունից ընդհանրապես զրկում․ վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6615:12