«Չի բացառվում, որ ընդդիմությունը ԱԺ է մտնում՝ պայմանավորվելու իշխանության հետ»․ Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն օր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ընդդիմությունը պատգամավորական մանդատներից չի հրաժարվելու, պարզապես ձգտում է այդ քայլին հաղորդել «համաժողովրդական աջակցության» համատեքստ և գտնել մանդատներ վերցնելու իրավաքաղաքական «հիմնավորումներ»։
Խորհրդարան գնացող ընդդիմությանը դա հնարավորություն կտա մնալ ալիքի վրա, բայց այն նույն ծովի ալիքների, որտեղ նաև ընտրակեղծիքներ իրականացրած իշխանությունն է լինելու։ Խիստ փոխշահավետ իրավիճակ՝ խորհրդարանում իշխանությունը կգոռա ընդդիմության վրա, ընդդիմությունն էլ իշխանության վրա, եթե գոռալու ուժ ունենա։ Կշահեն նաև ԶԼՄ-ները՝ մերձքաղաքական թեմաների տանջալից փնտրտուքի կարիք չի լինի՝ իշխանություն-ընդդիմություն գոռում-գոչյունը լուսաբանելը խիստ զվարճալի է։
Իրականում խորհրդարան գնալով՝ ընդդիմությունը ստորագրում է սեփական քաղաքական դատավճռի տակ՝ համակերպվել պարտվողի կամ անհույս մարտնչողի կարգավիճակին, իշխանությունն էլ չի հաղթում, բայց հաջողելու է կառավարել-ավերել ևս հինգ տարի։
Եթե իհարկե քաղաքական իրադարձությունները մնան խորհրդարանի պատերի ներսում, սակայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի աղետալի կառավարման իրարահաջորդ սխալները, ի վերջո, հանգեցնելու են նրան, որ քաղաքական պայքարը ծավալվի խորհրդարանից դուրս։
Ցանկացած դեպքում, խորհրդարանական ընդդիմությունը մնում է խաղից դուրս վիճակում, քանի որ հասարակությունը տեսել է նրանց անընդունակությունը՝ հաղթել քաղաքական հակառակորդին և ընդունել․․․ սեփական պարտությունը։ Թեպետ չի էլ բացառվում, որ ընդդիմությունը խորհրդարան է մտնում պայմանավորվելու իշխանության հետ։
Սակայն Նիկոլ Փաշինյանն այն գլխից՝ դեռ 2018-ն է ասել, որ քաղաքական պայմանավորվածությունների ժամանակներն անցել են։ Այս ընդդիմության հետ այլևս ոչ ոք չի պայմանավորվելու։
Այնպես որ, մանդատները վերցնել-չվերցնելու հարցն արագորեն կորցնում է իր «հմայքն» ու հրատապությունը։ Այնպես, ինչպես ընդդիմությունն է կորցնելու հասարակական այն աջակցությունը, որ ստացել է ընտրաքվեներով։ Իսկ որևէ գործող իշխանություն չի պայմանավորվում հանրային աջակցություն չունեցող ընդդիմության հետ»:

«Չի բացառվում, որ ընդդիմությունը ԱԺ է մտնում՝ պայմանավորվելու իշխանության հետ»․ Նարինե Մկրտչյան
2503:06
«Հունիսի 7-ին Հայաստանը նորաոճ ձևով բաժանվեց՝ այս անգամ ՌԴ-ի ու Արևմուտքի միջև»․ Հայկ Դեմոյան
6301:06
«Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
7100:24
«Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է»․ Տաթևիկ Հայրապետյան
5500:06
«Մի բան էն չասի՝ աչքի թայը հանելու են»․ Մհեր Հակոբյան
6000:00
«ՔԿՀ-ներում հացադուլներն ու ինքնավնասումները պայմանավորված են դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությամբ»․ Մհեր Կարագոզյան
55Երեկ, 23:42
«Եթե ՍԴ ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ դիմեցիք ՍԴ»․ Արփինե Հովհաննիսյան
61Երեկ, 23:18
«Իսրայելի և Լիբանանի միջև շրջանակային համաձայնագիր է ձեռքբերվել». Ռուբիո
51Երեկ, 23:00