«Մի՛ ներիր․․․»․ Ագնեսա Խամոյանն ընթերցեց Միքայել Աջապահյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից

«Ձեզ եմ ներկայացնում 2 ամսից ավել ապօրինի կալանավորված Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և ընթերցեց ուղերձը․
«Տեր, հույս ի՛մ և կյանք ի՛մ, ես ումի՞ց պիտի երկնչեմ, Տե՛ր, իմ կյանքի ապավեն, ես ումի՞ց պիտի դողամ։ Գոհություն և փառք Ամենակալին իմ կյանքի վերջին 75 օրերին իր զորակցության և մխիթարության համար, առանց որի անհնար կլիներ դիմանալ աննախադեպ և աննկարագրելի անարդարության այն հորձանքին, որին ստիպված եղանք դիմակայել: Շնորհակալություն նաև ձեզ, ի՛մ սիրելիներ, բոլորդ, ովքեր ցավակից եք ինձ իմ կրած նեղությունների մեջ, որոնք բացարձակապես ոչինչ են՝ մեր հայրենիքի կորստյան և մեր եղբայրների գերության տառապանքների հետ համեմատած: Համարում եմ, որ անգամ անհարմար է խոսել այդ մասին, երբ մեր արցախցի հայրենակիցները հայրենազրկված են, և մեր եղբայրները՝ գերության մեջ խոշտանգված:
Բացարձակ ապօրինի և շինծու հետապնդումը մի օր ավարտվելու է. բոլոր մեղավորները պատասխան են տալու այն օրենքի առջև, որի հանցավոր անտեսումով և ոտնահարումով դատում են ինձ հիմա: Եվ ես, ինձ Աստծուց տրված իշխանությամբ, որն անցավոր չէ՝ իրենց ժամանակավոր իշխանության հետ համեմատած, դատապարտելու եմ իրենց և իրենց համախոհներին ոչ թե ժամանակավորապես, այլ հավիտենական։ Քրիստոս ասաց՝ «Ներիր, որովհետև չգիտեն, թե ինչ են գործում»: Ես՝ Տիրոջ անպիտան ծառաս, համարձակվելու եմ ասել՝ «Մի՛ ներիր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում»: Մեր սերը և ողջյունները մեր սիրելի ժողովրդի զավակներին։ Իսկ վերջում կասեմ՝ «Եթե Տերը մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ»: Պինդ մնացեք, Աստված մեզ հետ է:
Միքայել Արքեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆ
09․09․2025թ․
ԱԱԾ մեկուսարան»։
Պատգամավորը նաև հայտնեց, որ գործընկերների հետ պարբերաբար այցելում է ԱԱԾ մեկուսարան և տեսակցում Սրբազանին։
«Կարող եմ ասել, որ իր ամրությունը, կենսունակությունը և հավատն ապացույցն է նրա, որ այս խոսքերը մի օր կատարվելու են»,- հայտարարեց Խամոյանը։

«Սահման ունե՞նք մենք պետական». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
2212:24
«Անկախությունն առանց Արցախի, կիսատ ու ցավալի իրականություն է»․ Վահագն Սարոյան
3612:12
«Մեր երկրի ապագան փորձում են որոշել Թուրքիան և Ադրբեջանը». Արման Աբովյան
4011:48
«Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ երբեք չի պատկերացրել». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
5911:36
«Մեր երկրի ապագան կախված է մեզնից»․ «Ապրելու երկիր» կուսակցություն
5111:18
«Արցախն ինչի հայաթափվավ, էտի եքա պատմություն ա, մի օր կանդրադառնամ». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
5311:06
«Մի՛ վիրավորի», «ձենդ կտրի՛». «Եռաբլուր»-ում՝ այս պահին (տեսանյութ)
6911:00
«Էտի Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, իրեն կհարցնեք». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
6810:54