«Էրեխեք, սովորեք ճշմարտությունն ասել». Ալլա Պուգաչովա

Ալլա Պուգաչովան ծավալուն հարցազրույց է տվել լրագրող Կատերինա Գորդեևային, որում նա առաջին անգամ խոսել է Ռուսաստանից հեռանալու պատճառների մասին: Հարցազրույցից հատվածներ է տրամադրել The Insider-ը։
Ըստ Պուգաչովայի՝ հեռանալու որոշումը կապված էր նրա հակապատերազմական դիրքորոշման և դրան հաջորդած ճնշման հետ: Պատերազմի դեմ խոսելուց հետո նրա ընտանիքին սկսել են հալածել: Երգչուհու համար երեխաների հետապնդումը հատկապես ցավոտ է դարձել, երբ նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, ճանաչվել է՝ որպես «օտարերկրյա գործակալ»: Պուգաչովան ասել է, որ երեխաները ենթարկվել են հարձակումների և վիրավորանքների, ինչը դարձել է Ռուսաստանը լքելու իր որոշման վճռորոշ գործոններից մեկը: Նա ընդգծել է, որ չի կարող թույլ տալ, որ իր սիրելիները տառապեն իր քաղաքացիական դիրքորոշման պատճառով: Երգչուհին նաև խոսել է Սերգեյ Կիրիենկոյի հետ հանդիպման մասին, որից հետո «կասկածի զգացում» է ունեցել: Այս հանդիպումն ավելի է ամրապնդել նրա որոշումը՝ հեռանալու Ռուսաստանից:
Պուգաչովան հերքում է այն լուրերը, որ իբր թե մեկնելուց առաջ ունեցել է Իսրայելի քաղաքացիություն: Երգչուհին բացատրել է, որ իր ընտանիքն Իսրայելի քաղաքացիություն է ստացել միայն Ռուսաստանից հեռանալուց հետո: Դրանից առաջ նրանք դժվարություններ են ունեցել այս կարգավիճակն ստանալու հարցում:
Հեռանալուց հետո երգչուհին ընդգծել է, որ իրեն չի համարում Ռուսաստանի «դավաճան»։ Նա ասել է, որ խիղճն «ավելի արժեքավոր է, քան շքեղությունն ու հայրենասիրությունը» և իր որոշումը բացատրել է սեփական կարծիքը հայտնելու անհրաժեշտությամբ, նույնիսկ եթե այն հակասում է Ռուսաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանը։
Հարցազրույցի ավարտին Պուգաչովան դիմել է իր լսարանին. «Շնորհակալություն ձեզ հետ շփվելու երջանկության համար։ Շնորհակալություն փոխադարձ սիրո և աջակցության համար, բոլոր տարիների, այս ամբողջ կես դարի համար։ Շնորհակալություն, որ հիմա ինձ հետ եք։ Եվ նույնիսկ մի՛ ասեք ինձ, լռեք, ես գիտեմ դա... Տղերք, սովորեք ճշմարտությունն ասել, սովորեք ձգտել բարուն, բարուն, գեղեցիկին։ Պետք չէ ոչինչ ոչնչացնել, մենք պետք է ստեղծենք։ Մենք պետք է աղոթենք խաղաղության համար, և ոչ թե պատերազմ համտեսենք։ Եվ վատ մի՛ մտածեք մարդկանց մասին, եթե նրանց չեք ճանաչում...»։
Գորդեևան նաև խնդրել է Պուգաչովային՝ ընտրել արդարադատության և ողորմածության միջև, ինչին երգչուհին պատասխանել է. «Արդարադատություն։ Որովհետև դա ողորմածություն է, հասկանո՞ւմ եք»։

«Իմ կյանքի արժեքներն ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում». Սիրուշոն՝ Նիկոլ Փաշինյանին
226Երեկ, 20:18
Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում անսպասելիորեն չեղարկվել է
69924.08.2026, 22:52
«2017 թվականից իմ կողքին տղամարդ չկա». Ջուս
43324.08.2026, 10:12
«Ասում էին՝ իբր ես տղամարդ եմ». Ջուս
44224.08.2026, 09:54
«Եվրոտեսիլ 2027»-ը կանցկացվի Բուլղարիայի Բուրգաս քաղաքում
461213.08.2026, 22:19
Spotify-ն նշանակ կսահմանի ԱԲ արտիստների համար և կբացառի նրանց ավտոմատ առաջարկությունների ցանկից
500211.08.2026, 20:41
«Արիանա Գրանդեն ժամանակավորապես կդադարեցնի հանրային գործունեությունը»․ #People
956203.08.2026, 23:05
«Թակիր իմ դուռը» սերիալի դերասան Քերեմ Բյուրսինին կանչել են Թուրքիայի դատախազություն
1225730.07.2026, 15:52