«Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ». Ալիև

Ադրբեջանը կառուցողական քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ։ «Բաքվի անվտանգության ֆորում»-ի երրորդ նիստում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մեր հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանում նոր համագործակցության ձևաչափ ստեղծելն է, որը հիմնված կլինի փոխադարձ վստահության, անվտանգության և պրագմատիզմի վրա։ Այս ուղղությամբ նպատակային ջանքերը հետագայում կհանգեցնեն հարևան երկրների միջև գործընկերության ամրապնդմանը։
Ինչպես գիտեք, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում, ԱՄՆ-ի հովանու ներքո, ստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագիր։ Սա կարևոր պատմական քայլ էր՝ մեր երկրների միջև երկարատև հակամարտության դադարեցման և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Հարավային Կովկասում խաղաղության լիարժեք ապահովումը կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի համար»,- նշել է Ալիևը։

«Ընդդիմությունն ունի ոչ թե խորհրդանշական ազդեցություն, այլ սահմանադրական որոշիչ լծակ». Վլադիմիր Մարտիրոսյան
3403:24
«Տիեզերական մասշտաբի թույն եք ներարկել հանրության մեջ և պահանջում եք քաղաքական առողջ ապրելակե՞րպ». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
7402:06
«Թուրքիայի նախագահի խորհրդականն ինձ մի դեպք պատմեց 1990 թվականից». Թաթուլ Հակոբյան
9001:18
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կարճ զրույց են ունեցել Դուբլինում (տեսանյութ)
183Երեկ, 21:13
Ալեն Սիմոնյանը Դուբլինում ջերմ զրուցում է Հիքմեթ Հաջիևի հետ
197Երեկ, 20:43
Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին տեղափոխող ինքնաթիռը թռել է Մոսկվայից
192Երեկ, 19:31
«Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին»․ Մարինե Ֆարմանյան
122Երեկ, 17:48
«Երբ պետությունն անձին կալանավորում կամ տանում է բանակ, նրա կյանքի թիվ մեկ պատասխանատուն ինքն է»․ Արգիշտի Կիվիրյան
97Երեկ, 17:42