«Սպանությունը խոստովանած անձը 20-ամյա Գևորգ Հարությունյանն է»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով է Մերձավանի սպшնությունը խոստովանած Գևորգ Հարությունյանը։
Տեսանյութը նկարահանել եմ երեկ գիշեր՝ Վաղարշապատի ոստիկանության բակում, սակայն հանրային շահի տեսանկյունից չեմ հրապարակել այդ պահին։ Ձերբակալված անձի մասին տեղեկությունը չեմ հայտնել, որպեսզի նոր ողբերգություններ տեղի չունենան։ Քանի որ մամուլում արդեն հայտնվել է սպանությունը խոստովանած անձի տվյալները, ես ևս հրապարակում եմ։
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած անձը Նարեկ Օհանյանի ընկերն է՝ Մերձավանի 20-ամյա բնակիչ Գևորգ Հարությունյանը։ Գևորգը նաև շատ մտերիմ է եղել փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի հետ, այդ օրվա միջադեպի մասնակիցներից է եղել։
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ իրավապահները հակված են այն վարկածին, որ Նարեկ Օհանյանը սպանությունը օժանդակողն է, իսկ Գևորգ Հարությունյանը կատարողը։
Ավելի վաղ հայտնել էի, որ Գևորգ Հարությունյանը ցույց է տվել զենքի տեղը, խոստովանել է, որ ինքն է սպանել Վալոդյա Գրիգորյանին և Կարեն Աբրահամյանին»։

«Ինչ ասես չտեսանք՝ բնության ամեն մի կտորի հանքացման պատճառով»․ Օլեգ Դուլգարյան
9103:06
ԿԲ-ն զգուշացնում է՝ զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ և իրականացնել այլ խարդախ գործարքներ
11100:00
Պուտինը Մասկին անվանել է «հանճարեղ մարդ» և հայտարարել նրա հետ «սերտ շփման» մասին
186Երեկ, 23:43
Չնայած պատժամիջոցներին՝ Լավրովը մեկնում է ԱՄՆ
108Երեկ, 23:36
Վթարային ջրանջատում Ապարանում
97Երեկ, 22:48
«Խոցելի վիճակում գտնվող մարդուն սոցաշխատողները հրապարակայնորեն նվաստացնում են». Մուշեղ Հովսեփյան (տեսանյութ)
89Երեկ, 22:36
47 միլիոն դոլար Ջոդիի համար. Նանոտիրանի կմախքը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում (տեսանյութ)
242Երեկ, 22:07
«Ադրբեջանն է պարտավոր ներողություն խնդրել ու հատուցել». Նաիրի Հոխիկյան
87Երեկ, 21:36