«Քաղաքացիների խմբին պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ, բանավեճի չեք գալիս, չեք գալիս։ Եկեք տանեմ ցույց տամ բանակի վերջին տարիների սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը։
Մենակ էն ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի»։
Ավելի ուշ նա մեկ այլ գրառում է կատարել․ «Ուշադրություն․
Մտածեցի մեր քաղաքացիները կնեղվեն, որ ՏՊԼ–ին, ՔՌ–ին և ՍՍ–ին առաջարկում եմ ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ինժեներական նորարարությունները, իսկ քաղաքացիներին չեմ առաջարկում։
Համաձայն եմ, արդար չի։
Հետևաբար՝ ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները։
Ի՞նչ է պետք անել նման ձևաչափով ցուցադրությանը մասնակցելու համար․
1․ Կազմել մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիների ցուցակ՝ անձնագրային տվյալներով և ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին։
2․ Նշել խմբի պատասխանատուին, ով կապի մեջ կլինի կազմակերպչական հարցերի ճշգրտման համար։
3․ Ցուցադրության օրը նշանակվելու է Կառավարության ներկայացուցչի կողմից։
Ցուցադրությունը կկազմակերպվի պատշաճ ցուցակի ձևավորումից և նշված էլ․ փոստի հասցեով ուղարկելուց հետո մեկ ամսվա ընթացքում»։

Ուիթքոֆի և Քուշների հետ Պուտինի բանակցություններն ավարտվել են
11300:25
«Տեսնես այս լուսանկարի համար Նազելիի ձեռքից մանդատը կվերցնե՞ն»․ Գագիկ Համբարյան
99Երեկ, 23:54
«Մարզչից պահանջում են ազատման դիմում գրել Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
83Երեկ, 23:12
Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ (տեսանյութ)
136Երեկ, 21:55
«ՀՀ պատմության մեջ Նիկոլն առաջին ղեկավարն էր, որը կարողացավ թքել գաղութարարի երեսին»․ Գարեգին Միսկարյան
118Երեկ, 21:36
«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ Բադալյան
91Երեկ, 21:12
«Ինչի՞ մասին է գրել, եթե ոչինչ չի եղել, ինքն էլ ոչինչ չի արել»․ Արեգ Սավգուլյան
83Երեկ, 20:48
«Ուկրաինան երեք օրով կդադարեցնի Մոսկվայի ուղղությամբ հարվածները». Զելենսկի
139Երեկ, 20:24