«2020-ի հոկտեմբերի 9-ին ՌԴ-ն առաջարկել էր դադարեցնել պատերազմը․ Արցախը կմնար հայկական»․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Փաշինյանը մերժեց Լավրովի օգնությունը, մենք կորցրել ենք Շուշին, իսկ հետո՝ ողջ Արցախը։ Ռուսաստանը դեռ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին առաջարկել էր դադարեցնել մարտական գործողությունները, դրա շնորհիվ Արցախը կմնար հայկական։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի խոսքով, եթե Մոսկվայի ծրագիրը ընդունվեր, դա կլիներ վերջը ամեն ինչին, իրավիճակը կսառեցվեր, և «ադրբեջանական հողերի» «ազատագրումը» կդառնար անհնար։
Ծրագիրը ենթադրում էր հոկտեմբերի 9-ի լույս 10-ի կեսգիշերից բոլոր ռազմական գործողությունների դադարեցում շփման գծի վրա։ Գծի արևելյան կողմում ենթադրվում էր տեղակայել ռուս խաղաղապահներին ադրբեջանական բանակի հետ համատեղ, իսկ արևմտյան կողմում՝ ռուս խաղաղապահներին և հայկական զինված ուժերին։ Ծրագիրը չէր ենթադրում հայկական բանակի դուրսբերում ԼՂ-ից։ Սակայն, հայկական կողմը նույնպես դեմ էր արտահայտվել փաստաթղթին։
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այն մասին թե 2020 թվականի պատերազմն ինչպես կարող էր ավարտվել։ Էլ չենք խոսում ՀԱՊԿ առաջարկների ու նախազգուշացումների մասին»։

«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
11821:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
12520:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
9019:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
16618:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
9616:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
8716:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
10214:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
29612:07