ՔՊ քարոզարշավ՝ բյուջեի հաշվին. «Հրապարակ»
![]() 227 Երեքշաբթի, 11 նոյեմբերի, 2025 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Ալեն Սիմոնյանն իրեն և իր աշխատակազմից 6 հոգու նոյեմբերի 7-8-ը գործուղել էր Սյունիքի մարզ։ Ի դեպ, Գորիսի և Քաջարանի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերն են դիմավորել նրան, շրջել է փողոցներում, անգամ տաքսի է վարել, հանդիպել է տեղի կուսակցականների հետ։ Նրանից առաջ էլ բյուջեի հաշվին մի խումբ պատգամավորներ էին մեկնել Տավուշի, Արարատի մարզեր: Ակնհայտ է, որ բյուջեի հաշվին ՔՊ-ականները կուսակցական քարոզարշավ են իրականացնում, քանի որ առաջիկայում ՔՊ նախընտրական ցուցակները կազմելու ժամանակ ևս ընտրիչները պետք է որոշեն ցուցակի կազմը՝ առաջադրված ՔՊ-ականներից։ Այդուհանդերձ, ՔՊ-ում ասում են, որ Ալեն Սիմոնյանը, հավանաբար, հետևություններ է արել ՔՊ վարչության ընտրություններից և բյուջեից վճարվող գործուղման է մեկնել, որ աշխատանքային այցի անվան տակ քարոզարշավ իրականացնի ՔՊ-ականների շրջանում, որ նախընտրական ցուցակը ձեւավորելու քվեարկության ժամանակ կրկին չհայտնվի հետին հորիզոնականներում: Վարչության ընտրությունների ժամանակ նա 11-րդն էր և դա բացատրում էր նրանով, որ քարոզարշավ չի արել։ Ցուցակի տեղերով է որոշվելու նաև ապագա իշխանությունում պաշտոնների հարցը, եթե, իհարկե, ՔՊ-ն վերարտադրվի։ Ի դեպ, վերջին օրերին ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվողների կտրուկ աճ է գրանցվել։ Ասացին, որ երեկվա դրությամբ մոտ 100 առաջադրում է եղել»: |

«Իշխանության անօրինականությունների դեմն առնելու մեկ տարբերակ կա»․ Վահե Հովհաննիսյան
5203:06
«Ավելի լավ է մտածենք՝ ինչ ենք անելու Իրանի վրա հարձակման դեպքում»․ Նաիրի Հոխիկյան
11900:02
«Ի՞նչ եղավ հայկական արբանյակը, որի վրա մեշոկով փող էին ծախսել»․ Ոսկան Սարգսյան
120Երեկ, 23:48
«Ո՞վ է վճարելու թոշակների «բարձրացման» գինը»․ Սուրեն Սուրենյանց
132Երեկ, 23:42
«Սա վկայում է Իրանի շուրջ էսկալացիայի վտանգի պրակտիկության մասին». Հակոբ Բադալյան
125Երեկ, 23:30
«Ինչո՞ւ ամերիկյան հսկայական զինուժի սպառնալիքին դեմ հանդիման Իրանը չի հանձնվում»․ Վարդան Ոսկանյան
164Երեկ, 22:56
«2021 թվականին էլ խոհեմ առաջարկ արեց, որը չընդունվեց»․ Վարազդատ Հարությունյան
150Երեկ, 22:42
«Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է». Լևոն Տեր-Պետրոսյան
209Երեկ, 22:30
