Ուրբաթ, 27 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Անահիտ Ավանեսյանը Լենա Նանուշյանից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը

Անահիտ Ավանեսյանը Լենա Նանուշյանից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը
144
Այսօր, 22:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որ համացանցում հրապարակել է ռիլ՝ անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության թեմային, դժգոհություն է առաջացրել թե՛ մասնագիտական շրջանակներում, թե՛ հենց նախարարությունում։

Մեր տեղեկություններով՝ տեսանյութում փոխնախարարի անբռնազբոս ծիծաղն ու ձևակերպումները մի շարք բժիշկների կողմից ընկալվել են որպես ծաղրական վերաբերմունք համակարգի խնդիրների նկատմամբ։ Աղբյուրները պնդում են, որ հրապարակումից հետո առողջապահական համայնքում քննադատական արձագանքներ են հնչել, ինչի հետևանքով ռիլը կարճ ժամանակ անց հեռացվել է։ Իհարկե, մենք ունենք տեսանյութը: Նախարարությունից փոխանցում են, որ ստեղծված իրավիճակը նաև ներքին քննարկման առիթ է դարձել։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դժգոհել է հրապարակումից, և հենց նախարարի մակարդակով է հորդորվել հեռացնել տեսանյութը։ Պաշտոնական հաստատում այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա։

Բանն այն է, որ ռիլում համընդհանուր ապահովագրության ներդրման ձախողման մասով քամահրական ծիծաղ կա փոխնախարարի կողմից, որը վերագրվել է նախարարին. այսինքն փոխնախարարը չէ, բայց նախարարը ձախողել է ապահովագրության համակարգի ներդրումը: Այսպես է մեկնաբանվել փսխնախարարի տեսանյութը:

Հիշեցնենք, որ փոխնախարար Նանուշյանն այն պաշտոնյան է, ում որդին առողջական հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է․․․»։

Անահիտ Ավանեսյանը Լենա Նանուշյանից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը