Շաբաթ, 28 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Այս կիրակի հնարավոր է ոստիկանական գրոհ լինի Վեդիի և Ոսկետափի եկեղեցիների վրա»․ Սյուզի Բադոյան

«Այս կիրակի հնարավոր է ոստիկանական գրոհ լինի Վեդիի և Ոսկետափի եկեղեցիների վրա»․ Սյուզի Բադոյան
124
Երեկ, 23:54

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ահազանգ եմ ստանում Վեդիից՝ այս կիրակի հնարավոր է ոստիկանական գրոհ տեղի եկեղեցու վրա + Ոսկետափի եկեղեցու վրա։
Բանն այն է, որ կարգալույծ Արման Սարոյանը մթոմ ինքը թեմակալ է՝ ազատել է 2 քահանաների ու հեռացնում է եկեղեցուց։ Էդպիսի հրաման է արձակել Տիրադավը։
Ու հետն էլ պլանավորում է՝ Վեդու և Ոսկետափի եկեղեցում իր ֆեյք նշանակումով ՏԻՐԱԴԱՎ քահանաներին մտցնել ուժի զոռով և հարկադրի, որ բնակչությունը դրանց ծեսերին մասնակցի, այո, մի՛ զարմացեք՝ ուժի զոռով Վեդու բնակիչները մտնեն մկրտվեն ու պսակադրվեն, աղոթեն տիրադավի մոտ..
Ընդգծեմ՝ տիրադավի ազատած քահանաներից մեկը Տեր Հովսեփն է՝ Վեդու ընտիր քահանան, մյուսը՝ Ոսկետափի եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Արտաշեսն է, այն սկանդալային քահանան, որը տիրադավի տեքստ հրապարակեց հունվարին, մի սուտկա անհետացավ, հաջորդ առավոտյան դարձի գալով՝ գրեց, որ ինքը Մայր Աթոռի ու Վեհի աջակիցն է և ձերբազատվեց ճնշումներից։
Հիմա հաջորդ մուխլյոժը։ Մի աշխարհիկ շարքային Արմանի ԴԱՀԿ-ն պատրաստվում է բերել ու հարկադրել 20 քահանաներին և հոտին, որ ընդունեն որպես թեմակալ առաջնորդ։ Չկա սենց բան աշխարհում, Հերիք չի նա ուրիշին պատկանող շենք, գույք է զավթել, 5 մեքենա, հիմա էլ մեզ է ուզում գողանալ՝ ոստիկանական ու դատական ուժով։
Ո՞նց։ Թեմից հեռացված, կարգալույծ արված և Նիկոլի դաբրոյով առաջնորդարանը Մասիսում գրաված և միլիցեքով շրջող, Վեհին դատի տված Արման Սարոյանը անցած շաբաթ
դիմել է ԴԱՀԿ, բողոք է գրել նոր թեմակալի դեմ, թե բա ինքը գերակտիվ է Արարատի մարզում, Մասյացոտն թեմում մասշտաբային հանդիպումներ է ունենում, ԻՆՔԸ ԼԻՈՎԻՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ է ԴԱՐՁԵԼ, ԻՐԵՆ ՍԻՐՈՒՄ ՈՒ ՊԱՏՎՈՒՄ ԵՆ, և որ Վարդապետ Հայր Ռուբենը խոչընդոտում է իբր իր հոգեւոր ծառայությանը։ Այնպես որ ԴԱՀԿ-ն գործի անցնի, ա) թույլ չտա օծյալ, Մայր Աթոռից նշանակված Մասյացոտնի թեմակալի տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանին գործել, բ) բոլոր 20՝ իրեն մերժած քահանաներին՝ ուժով կամ ֆոկուսնիկությամբ ստիպել, որ ենթարկվեն շարքային Արման Սարոյանին ու իրեն ընդունեն որպես թեմակալ։ Այո՛, մի՛ ծիծաղեք։ էս պստիկ մարդը կարողանում է եպիսկոպոսաց ժողով տապալել ու մի ամբողջ Արարատի մարզ խառնել իրար։ Նիկոլի սանիկ Կոկորդիլոսագետի հետ քահանաներին ճնշումների ենթարկել, Մասիսը վերածել կրիմինալ հսկվող քաղաքի, միլիցիայանոց, ռեյդով ու 24- ժամյա ռեպրեսիվ հսկողությամբ քաոսի մեջ գցել քաղաքը, ուրեմն բախտը կփորձի նաև ավելիին հասնելու համար։
Մեկ էլ, մարզի բնակչությունը դեռ հանդուրժում է՝ Արման Սարոյանը պարզ նիկոլական մեկն է՝ գողացած գավազանով ու ոստիկան ախրանայով զինված, որ ինչ ուզում, անում է։
Ու իրեն այդ կախարդական փայտիկը տվել է մի Էդգար Հովհաննիսյան անունով դատավոր, որի տված կանաչ լույսով էս մարդը որոշել է ԴԱՀԿ-ով նոր եկեղեցիներ գրավել։
ՆԳՆ ուղիղ մասնակցությամբ ստիպել հոտին՝ իրեն ընդունել թեմակալ, ու քահանաներին, որոնք մերժել են իրեն դեռ մինչև կարգալույծ լինելը։
Փաստորեն շարքային Արմանը մեր դավանանքի, խղճի դեմ կարող է ռեպրեսիվ գործիք կիրառել։ Իսկ մե՞նք, հարգելինե՛րս։ Մենք պիտի եկեղեցիներում լինենք կիրակի օրերին եւ կամք դրսևորենք, պաշտպանենք մեր քահանաներին»։

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան