«Ինչո՞ւ ամերիկյան հսկայական զինուժի սպառնալիքին դեմ հանդիման Իրանը չի հանձնվում»․ Վարդան Ոսկանյան
![]() 123 Երեկ, 22:56 Իրանագետ վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս տարվա հունվարի կեսերից ԶԼՄ-ների մակարդակում պարբերաբար քարոզչական գրոհներ են իրականացվում Իրանի դեմ առ այն, թե ուր որ է ԱՄՆ-ը ռազմական հարված կհասցնի այս երկրին։ Հարվածը, սակայն, արդեն գրեթե երկրորդ ամիսն է, տեղի չի ունենում, քանի որ Իրանը դրա հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի և թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել, ինչի ակնկալիքը, դատելով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Վիթքոֆի այն խոսքերից, որ նախագահ Թրամփը զարմացած է, թե հսկայական ամերիկյան զինուժի սպառնալիքին դեմ հանդիման Իրանը ինչո՞ւ չի հանձնվում, Վաշինգթոնում չի եղել։ Մերձավոր Արևելքի դառը ճշմարտությունն այն է, որ հանձնվելը հավասարազոր է ոչ միայն պատվազրկման, այլ նաև միգուցե դանդաղ, բայց հաստատապես մահվան, իսկ Իրանում այս ճշմարտությունը գիտակցում են արդեն հազարամյակներ շարունակ»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Ի՞նչ եղավ հայկական արբանյակը, որի վրա մեշոկով փող էին ծախսել»․ Ոսկան Սարգսյան
4723:48
«Ո՞վ է վճարելու թոշակների «բարձրացման» գինը»․ Սուրեն Սուրենյանց
4323:42
«Սա վկայում է Իրանի շուրջ էսկալացիայի վտանգի պրակտիկության մասին». Հակոբ Բադալյան
6923:30
«Ինչո՞ւ ամերիկյան հսկայական զինուժի սպառնալիքին դեմ հանդիման Իրանը չի հանձնվում»․ Վարդան Ոսկանյան
11222:56
«2021 թվականին էլ խոհեմ առաջարկ արեց, որը չընդունվեց»․ Վարազդատ Հարությունյան
12022:42
«Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է». Լևոն Տեր-Պետրոսյան
13022:30
Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից և չայցելել այդ երկիր
14022:22
Անահիտ Ավանեսյանը Լենա Նանուշյանից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը (տեսանյութ)
17422:00
