Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«TRIPP-ի հետ կապված՝ մեծ է հոռետեսությունը վրացի, ռուս, իրանցի փորձագետների շրջանում». Արմեն Պետրոսյան

«TRIPP-ի հետ կապված՝ մեծ է հոռետեսությունը վրացի, ռուս, իրանցի փորձագետների շրջանում». Արմեն Պետրոսյան
100
Այսօր, 01:12

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Օրբելի ֆորումի» ընթացքում այլ երկրներից ժամանած գործընկերների հետ կայացած հրապարակային և ոչ հրապարակային քննարկումներից ստացվել են հետևյալ ուշագրավ տպավորությունները, որոնք կարևոր են ընթացիկ տարածաշրջանային զարգացումներն ավելի լավ ընկալելու և գնահատելու համար։
Ըստ այդմ.
1. Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացի և TRIPP նախագծի հետ կապված՝ մեծ է հոռետեսությունը վրացի, ռուս, իրանցի փորձագետների շրջանում. նրանց մոտ առկա են ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ, որ Ռուսաստանը որոշակի շրջափուլում տապալելու է գործընթացը։ Ավելին, ավելի լայն՝ երկրների մակարդակով մոտեցումները դիտարկելիս՝ կարծես հիմնական խաղադրույքը հենց այդ սցենարի վրա է արված։
2. Նույն հարցի շուրջ թուրք և ադրբեջանցի փորձագետների շրջանում առկա է զգուշավոր լավատեսություն։
3. Այլ տարածաշրջանները՝ Ասիան, Եվրոպան, Ամերիկան ներկայացնող փորձագետների շրջանում ավելի մեծ է լավատեսությունը. կարծում են, որ «տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանի տերը լինելու» գիտակցումն աստիճանաբար ավելի դոմինանտ է դառնալու։ Այս գործընթացի հաջողման դեպքում ամբողջ տարածաշրջանը դիտարկվում է՝ որպես մեկ ամբողջություն՝ միասնական շուկա, տարանցիկ խաչմերուկ։
4. «3+3» ձևաչափն այլևս արդիական չէ։ Գործընթացի հաջողման դեպքում ավելի արդյունավետ կարող է լինել «3+1» կամ «SC/ՀԿ+1» ձևաչափը Հարավային Կովկասի 3 երկրների և առանձին դերակատարների, կազմակերպությունների, տարածաշրջանների միջև։ Այս համատեքստում, պայմանավորված Վրաստանի արտաքին խնդիրնեով՝ առանձին ուղղություններով կարող են լինել խնդիրներ (որպես օրինակ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եմ-ի հետ)։
5. Առկա են անթաքույց տարաձայնություններ, խորն անվստահություն մի կողմից ադրբեջանցի և ռուս, մյուս կողմից՝ ադրբեջանցի և իրանցի փորձագետների միջև, որը մեծապես պայմանավորված է ինչպես երկրների ներկա հարաբերություններով, այնպես էլ պատմական և քաղաքակրթական հանգամանքներով։
6. Վրաստանը կորցնում է պատմական հնարավորությունը Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացի որոշ շերտերում մոդերացիա իրականացնելու հարցում, որը մեծացնում է Թբիլիսիի նկատմամբ անվստահության մակարդակը։
7. Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության առանցքային գործիքակազմը տնտեսական լծակներն են։ Քաղաքական և ռազմական միջոցները սպառվել են։ Ուկրաինական ճահճից հետո Ռուսաստանը նոր արկածախնդրության չի գնա։
8. «Մեծ Թուրանի» գաղափարն ընդամենը քարոզչական միֆ է։ Թուրքիան Կենտրոնական Ասիայում չունի էական ազդեցություն։ Այդ տարածաշրջանի երկրների համար Թուրքիայի հետ սահմանափակ հարաբերություններն անհրաժեշտ են Ռուսաստանի, բայց առավելապես Չինաստանի ազդեցությունը հավասարակշռելու համար։ Միևնույն ժամանակ քաջ գիտակցվում է, որ Անկարան չունի բավարար ռեսուրս՝ Կենտրոնական Ասիայում լուրջ դերակատար դառնալու։
9. Կենտրոնական Ասիայում ընթանում է լրջագույն տարածաշրջայնացման գործընթաց, որի հետ կապված առկա են տարատեսակ տարաձայնությունների այդ տարածաշրջանների առանձին երկրների, բայց առավելապես հիմնական առաջատարների՝ Ղազախստանի և Ուզբեկստանի միջև»:

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան