Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Սարգսյանի հարցազրույցը սառը ցնցուղ էր, բնական է, որ Նիկոլը պիտի ցնցումների մեջ ընկներ»․ Էդուարդ Շարմազանով

«Սարգսյանի հարցազրույցը սառը ցնցուղ էր, բնական է, որ Նիկոլը պիտի ցնցումների մեջ ընկներ»․ Էդուարդ Շարմազանով
120
Այսօր, 00:24

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանին թվում է, որ իր սափրվելու հետ միասին՝ մաքրվում է ժողովրդի հիշողությունը, ու սխալ թվաց։
Ինքն իրեն հարցեր չունի, հանրային-քաղաքական շրջանակները, հասարակ քաղաքացիներն իրեն շատ հարցեր ունեն։
Այս իմաստով Սերժ Սարգսյանի հարցազրույցը սառը ցնցուղ էր, ռեսթարթ տվեց այն հարցին, որ Արցախի էջը փակված չէ, ու բնական է, որ Նիկոլ Փաշինյանը պիտի ցնցումների մեջ ընկներ։
Փաշինյանն «իզմ»-եր չունեցող մարդ է, ապրում է 24-ժամյա ռեժիմով, լուր է սարքում, հաշվում դրա լայքերը, ու իրեն թվում է՝ ինքը պետք է օրակարգ թելադրի, և նախագահ Սարգսյանի հարցազրույցն իշխանությունից օրակարգ խլելու վառ օրինակ էր։ Ու այն, որ լույսը չբացված՝ Փաշինյանը Ֆեյսբուքում ստատուսը ստատուսի հետևից՝ արձագանքում էր Սերժ Սարգսյանին, արձանագրումն էր այն բանի, որ ՀՀ 3-րդ նախագահն օրակարգը վերցրել էր նրա ձեռքից. ցնցումների մեջ են ընկել։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովին Փաշինյանը չի պատասխանում՝ վատ, խղճալի դրության մեջ չհայտնվելու համար, որովհետև երբ Ալիևին պատասխանել է, շատ տխուր վիճակում է հայտնվել։
Պրոբլեմը սկսվեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց անմիջապես հետո Արցախում բանակցությունների ֆորմատ փոխեց, երբ ասաց՝ Արցախը պիտի մասնակցի բանակցություններին։
Երբ ձևաչափի փոփոխություն ես անում, քարտ-բշանշ ես տալիս Ադրբեջանին, որ ինչ ուզենա՝ անի։ Հայաստանը մինչև պատերազմը սկսելն արդեն իսկ Փաշինյանի գործողությունների արդյունքում պարտված էր։ Նիկոլ Փաշինյանն էյֆորիայի տակ կամ միգուցե միտումնավոր ուլտիմատում էր ներկայացնում Մինսկի խմբի համանախագահ երկրներին։
Երբ նա հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», դա ներքին լսարանին չէր ուղղված, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ Նա այդ ձևով անուղղակի մերժեց բանակցությունների առաջարկը, մի փաստաթուղթ, որը 2019-ին դրվել էր նրա սեղանին, և որի մասին ասաց Ռուսաստանի փոխվարչապետ Պոպովը։
Նիկոլ Փաշինյանն ինքն է 2020թ․Կապանում հրապարակել Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթուղթը, ըստ որի՝ Արցախը մնում էր հայկական, հանրաքվեն պարտադիր ուժ էր ունենալու, և ԼՂ կարգավիճակը պետք է որոշվեր համընդհանուր հանրաքվեով, և, որ այդ հանրաքվեի թեման ոչ մի բանով սահմանափակված չէր լինելու։ Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանն ինքն է 2 անգամ հրապարակային հայտարարել, որ ամենապրոդուկտիվ բանակցային փաստաթուղթը Կազանյան փաստաթուղթն էր։
Կազանյան փաստաթուղթն ո՞ւմ օրոք էր բանակցվել… Նիկոլի՞»։