«Այսօրվա ընտրություններն այն մասին են, թե ինչ Հայաստան է լինելու վաղը՝ 2026 թվականից հետո»․ Սևակ Հակոբյան
112
Այսօր, 00:22
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարտադիր նայելու. ի՞նչ պետք է անեն վաղարշապատցիները․ «Կարճ ասած» Այս կիրակի՝ նոյեմբերի 16-ին, տեղի են ունենալու Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունը։ Այսօրվա Հայաստանում ընտրությունները, կլինի քաղաքապետի, թե դեպուտատի, ասֆալտ անելու մասին չեն, լյուկի կափարիչ դնելու ու կանալիզացիա փոխելու մասին չեն։ Սա այն մասին է, թե ինչ Հայաստան է լինելու վաղը՝ 2026 թվականից հետո՝ եկեղեցին մնալո՞ւ է հայկական, թե՞ ՔՊ-ական ու ադրբեջանական միացյալ արշավանք է լինելու, Հայաստանը մնալո՞ւ է հայկական պետություն, թե պետություն չի լինելու, իսկ լավագույն դեպքում լցվելու է մեր թշնամիներով։ Այսօր ավելի շատ են հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան բերելու մասին խոսակցությունները։ Սահմանամերձ տարբեր գյուղերից ահազանգեր ենք ստանում, որ 20-30-50 աշակերտ ունեցող գյուղերում, որոնց հարևան գյուղերն էլ միասին վերցրած՝ կազմում են շուրջ 100 աշակերտ, սարքում են 1000-1500 աշակերտի համար նախատեսված դպրոցներ․ ո՞ւմ համար են դրանք սարքում։ Ու մարդիկ անհանգստանում են, որ դրանով նախապատրաստվում են դիմավորել ճագարի նման բազմացող թուրքերին ու ադրբեջանցիներին։ Հայաստանի բնակչությունը քչանում է, ծնունդները պակասում են, ամուսնությունները պակասում են, արտագաղթը շատանում է, բայց սարքում են ահռելի դպրոցական շենքեր։ Մտածելու բան է։ ՔՊ-ի կործանիչ քաղաքականությանը պետք է վերջ տրվի, ու դա պետք է վերջ տրվի գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք հաղթելով։ Եվ ուրեմն, ի՞նչ պետք է անեն վաղարշապատցիները, իմ համոզմամբ, առաջիկա կիրակի օրը․ առաջին հերթին, չծուլանալ, չալարել և անպայման մասնակցել ընտրության։ Որքան շատ մարդ մասնակցի ընտրության, այնքան մեծանում է ՔՊ-ի պարտության հավանականությունը։ Այո, կիրակի է, հանգստանալու օր է, բայց արժե ձեր ժամանակից տրամադրեք։ Հո գիտեմ, թե որքանով եք դեմ սրանց․ բայց դեմ լինելը ոչ թե ցույց տվեք ընտրություններին չգնալով, այլ գնացեք և մերժեք։ Եթե չգնաք, ընտրվելու է ՔՊ-ն։ Հիշեք՝ Գյումրիում պարտությունից հետո ՔՊ-ի Սարիկը խոստովանեց, որ իրենք չէին հաշվարկել, որ այդքան շատ մարդ կմասնակցի։ Մյուս անելիքը քվեարկությունն է ձեր խղճի մտոք, ձեր հայացքների համար, ոչ թե պարտադրաբար։ Չեմ կարծում, որ ձեր խղճի մտոք քվեարկելու դեպքում մի 10-11 տոկոսից շատ ձայն կտանի ՔՊ-ն։ Եթե ուզում եք օգուտ տալ ոչ միայն համայնքին, այլև երկրին, պետք է ոչ մի պարագայում չընտրել իշխանությանը և նրա հետ փոխկապակցված ուժերին։ Եթե Վաղարշապատում չեք բնակվում, բայց ունեք բարեկամ, ընկեր, հորդորեք գնան ընտրության ու ընտրեն ոչ իշխանականի։ Ժողովուրդ ջան, չեմ ասում ընտրեք Սևակ Խաչատրյանին, էն մեկելին, էն մյուսին․ ընտրեք ցանկացածին, բացի իշխանությունից։ Այսօր կարևոր չէ, թե ով կհայտնվի վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի աթոռին․ այսօր խիստ կարևոր է, ծայրահեղ կարևոր է, որ ՔՊ-ն չհայտնվի այդ աթոռին։ ՔՊ-ի հաղթանակը կնշանակի համաձայնություն Մայր Աթոռի վրա գրոհին։ ՔՊ-ի ընտրվելը կնշանակի համաձայնություն էս իրավական բեսպրեդելին։ ՔՊ-ի ընտրվելը կնշանակի, որ թույլ եք տալիս, որ մեր թշնամի երկրները գան Հայաստանը բնակեցնելու։ Սրանք ընտրվելով՝ շարունակելու են քանդել, ինչպես քանդել են բանակը, քանդել են անվտանգությունը, Արցախը ու հասել են եկեղեցուն։ Եթե անգամ ընտրություն կատարելիս մտածելու եք, որ ընդամենը համայնքային խնդիրների համար եք ընտրում, այդ ժամանակ էլ պետք է բացառել ՔՊ-ին․ 7 տարի իրենք էին Էջմիածնում, ի՞նչ են արել․ եկան, կառավարեցին, հարստացան, սկեսուր-սկեսրայրներին լավություն արեցին, ինչքան պետք էր՝ դզվեցին ու տվեցին հրաժարական։ Եվ ուրեմն, ոչ մի պարագայում ձայն չտալ ՔՊ-ին ու իրենց արբանյակ կուսակցություններին, օրինակ՝ ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետութուն» կուսացությանը, որի թեկնածուն զբաղված է Արգիշտի Մեխակյանի հակառակորդների վրա գործ տալով, ահաբեկելով, պլակատներ պոկելով, բռնել տալով։ Վստահ եմ, որ նրա հավակնությունների մեջ չէ համայնքապետ դառնալը, նա կատարում է ՔՊ-ի հանձնարարությունը՝ նրա հետ միասին ապականելու ընտրական պրոցեսը։ Դրան դժվար էլ է անգամ կուսակցություն անվանելը․ անձնական շահերի հիման վրա հավաքված հերթական խմբակն է, որը աղետների, երկրի դժբախտությունների վրա բիզնես են անում, պաշտոն են ստանում ու իրար մեջ բաժանում։ Ընտրեք ՔՊ-ին, թե ՔՊ-ի դրածոներին, նույն բանն է։ Կարճ ասած՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրողներ ջան, վստահ իմացեք, որ այս կիրակի համայնքապետ չեք ընտրում, ընտրում եք երկրի ճաատագիրը, ամեն մեկդ՝ ձեր մասով։ Սա սովորական ընտրություն կլիներ սովորական երկրում, որը էսքան խնդիրների մեջ թաղված չէ։ Դուք ձեր ընտրությամբ ասում եք՝ Հայաստանում թուրքական ներկայացվածությանը դե՞մ եք, թե՞ կողմ։ Մոռացեք խոսույթը, թե ամեն ինչ որոշված է․ ոչինչ որոշված չէ․ որոշողը դուք եք, ինչպես որ որոշեց Գյումրու ընտրողը, Վանաձորի ընտրողը, Ալավերդու ընտրողը, Գորիսի ընտրողը, Վարդենիսի ընտրողը, Փարաքարի ընտրողը, Գավառի ընտրողն ու ՔՊ-ին պարտության տարած մյուսները։ Հերթով պարտվել է ՔՊ-ն ու հիմա հերթը Էջմիածնինն է։ Կասեք՝ մեկ ա, վերջում զավթելու են։ Այո, Գյումրու համայնքապետին բռնեցին, Վանաձորինը բռնեցին, Փարաքարինը սպանեցին և այլն, բայց շարունակեք գնալ ու մերժել․ մի հանձնվեք, պայքարեք ձեր քվեի համար․ սա վերջին համայնքային ընտրությունն է մեծ՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ, որի ժամանակ էլի պետք է տեր կանգնենք ձեր ձայներին։ Հայաստանը ՔՊ-ից ազատագրելու ճանապարհը սա է»։