«Գրեթե 8 միլիարդ պարտք ավելացնելով՝ որևէ ռազմավարական նշանակության օբյեկտ չեք կառուցել»․ Աննա Գրիգորյան
![]() 401 Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ., 17:42 «Որևէ մեկը հավերժ չէ, ՔՊ-ի նավը խորտակվելու է, և ես ամեն բան անելու եմ, որ Արցախը կործանածների նավը խորտակվի»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով՝ բոլոր իշխանություններն էլ անցողիկ են։ Անդրադառնալով պետբյուջեի նախագծին, ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ պետական պարտքը կրկնապատկվել է։ «2018թ․ վերջին մեր պետական պարտքը մոտ 7 միլիարդ դոլար էր, իսկ հիմա՝ մինչև 14 միլիարդ դոլար, այսինքն՝ մոտ կրկնակի ավելացել է։ Իսկ պարտքի սպասարկման համար այս տարի տրվելու է 432 միլիարդ դրամ, որը մոտ կրկնակի ավելի է մեր առողջապահության ոլորտին տրվող գումարից։ Լավ այդքան գումարներ ներգրավել եք, ի՞նչ հավելյալ արժեք է ստեղծվել մեր երկրում, որ մեր թոռները կարողանան գնահատել այդ արժեքը»,- իշխանության ներկայացուցիչներին հարց ուղղեց Գրիգորյանը։ Նրա դիտարկմամբ՝ իշխանությունն անընդհատ խոսում է դպրոցների կառուցման մասին, սակայն խոստացված 300 դպրոցի փոխարեն 59 է կառուցվել, որոնցից միայն 33-ն են նորը, 26-ը վերակառուցվել են։ «Գրեթե 8 միլիարդ պարտք ավելացնելով՝ դուք որևէ ռազմավարական նշանակության օբյեկտ չեք կառուցել,- ընդգծեց Գրիգորյանը և հավելեց, որ խոստումները չեն կատարվել, և որ իշխանության խոստումները մետրոյի «Աջափնյակ» կայարան կառուցելու խոստման նման են՝ «տարիներ շարունակ խոսում-խոսում են, բայց գոյություն չունեն»։ Ըստ նրա՝ այդպիսի խոստումներից են նաև խաղաղությունն ու ժողովրդավարությունը։ Գրիգորյանի դիտարկմամբ՝ օտարերկրյա կապիտալը փախչում է մեր երկրից, իսկ խաղադրույքների ոլորտում արձանագրվող ակնհայտ աճը խրախուսվում է իշխանությունների կողմից։ |

«2021 թվականին էլ խոհեմ առաջարկ արեց, որը չընդունվեց»․ Վարազդատ Հարությունյան
222:42
«Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է». Լևոն Տեր-Պետրոսյան
5222:30
Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից և չայցելել այդ երկիր
7822:22
Անահիտ Ավանեսյանը Լենա Նանուշյանից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը (տեսանյութ)
11522:00
«Իրանում դրությունը լրջանում է». Տիգրան Դավուդյան
10321:46
Մեծ Բրիտանիան իր դիվանագետներին տարհանել է Իրանից
13421:33
«Միգուցե սա աճպարար իշխանության ապրիլմեկյան «կատա՞կն» է»․ Կարեն Հեքիմյան
12121:24
«Մեր պետականությունը վտանգի մեջ է»․ Ոսկան Սարգսյան
10220:30
