«Մենք հասկացել ենք՝ մենք ենք մեր պրոբլեմի տերը, մենք ենք մեր երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան
![]() 129 Այսօր, 17:30 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է տեսանյութ՝ Լեհաստանում հայ համայնքի հետ հանդիպման վերաբերյալ, որտեղ նշում է․ «Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության մասին շատ են խոսում այն մասին, որ թող մեկից ավելի երաշխավորներ լինեն և այլն և այլն։ Իմ կարծիքով՝ սա մեր հին մտածողության արդյունք է։ Որովհետև մենք մոռանում ենք, որ մենք դե յուրե պարտավորությամբ արձանագրված անվտանգության երաշխավոր ենք ունեցել։ Տարածաշրջանային ոլորտի խնդիրների հետ առերեսվելիս մեր առաջնային ռեակցիաները մոտավորապես եղել են հետևյալը՝ իսկ ո՞ւմ մենք պետք է զանգենք։ Սա եղել է մեր առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ ռեակցիան, բայց մի իքս պահի մենք հասկացել ենք, որ դա սխալ մոտեցում է։ Եվ քաղաքական հիմնական փոփոխությունը, որ մեզանում տեղի է ունեցել, այն է, որ մենք հասկացել ենք՝ պրոբլեմը մերն է, մենք ենք մեր պրոբլեմի տերը։ Հետևաբար մեր հոգսն է այդ պրոբլեմը լուծելը։ Եվ մենք գնացել ենք, մեր պրոբլեմները լուծել ենք, այդ թվում՝ ինքներս մեր ցավը կրկնապատկելով, երբեմն եռապատկելով, երբեմն հնգապատկելով, երբեմն տասնապատկելով, որովհետև հասկացել ենք, որ ցավը մերն է, մենք պետք է բուժենք, որովհետև այդ ցավը ուրիշին չի ցավեցնում, դա մեզ է ցավեցնում։ Եվ հետևաբար մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը՝ աշխարհը և իրադրությունն ու մեր պրոբլեմն ընկալելու ընդունակությամբ և մեր պրոբլեմին լուծումներ գտնելու ընդունակությամբ»։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Սրանց հիմնական նպատակը «լափամանի» մոտ առաջնային տեղ զբաղեցնելն էր»․ Դերենիկ Մալխասյանց
9718:24
«Մեր նպատակը Հայաստանի պետականության հարատևությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8818:12
«Մենք հասկացել ենք՝ մենք ենք մեր պրոբլեմի տերը, մենք ենք մեր երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12917:30
«Խոստումներ տալ գիտեն, կատարել՝ ոչ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14617:06
«Սումգայիթի ոճրագործությունից 38 տարի անց Ադրբեջանի պետական քաղաքականությունը չի փոխվել»․ Տաթևիկ Հայրապետյան
15416:48
«Ադրբեջանն իր ողջ ռեսուրսն ընդլայնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու համար»․ Տիգրան Աբրահամյան
16816:36
«Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է արել աշխատակիցներին անհապաղ լքել երկիրը»․ #NYT
26716:25
«Կցանկանայի առաջարկություն անել Աննա Հակոբյանին». Վահե Մովսիսյան (տեսանյութ)
29615:00
