«Ցանկացած բան, որ անում է կառավարությունը, պետք է հասկանալ՝ ում է դա ձեռնտու». Սևակ Հակոբյան
106
Այսօր, 20:36
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցավն այն չէ, որ բոլոր ոլորտներում էլ կան մարդիկ, որոնք ունեն հարված ընդունելու տեղեր, թույլ տեղեր․ ցավն այն է, որ պետության ղեկավարը կարիք ունի նման մարդկանց՝ որ քանդի։ Խնդիրն իշխանության անհագուրդ ցանկցությունն է քանդել ցանկացած բան։ Նույն թույլ, կամազուրկ գեներալները բոլոր ժամանակներում էլ կային, հոգևորականին ոչ վայել պահվածքով, շքեղ կյանքով ապրող եկեղեցականներ էլ կային, բուհից հեռու դասախոսներ էլ կային․ բայց չէին քանդվում ոլորտները, որովհետև իշխանության գլուխ կանգնածի նպատակը քանդելը չէր։ Ցանկացած բան, որ անում է կառավարությունը, պետք է հասկանալ՝ ում է դա ձեռնտու։ Մի պահ պատկերացրեք՝ Հայաստանի ղեկավարը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ, ասենք Իլհամ Ալիևը, Ռեջեփ Էրդողանը, Սելջուկ Բայրաքթարը, ի՞նչ կանեին․ առաջին բանը՝ կբռնեին էն մարդկանց, ովքեր 90-ականների պատերազմում իրենց մռութը ջարդել են, բանակը կքանդեին, 5 հազար մեր տղերքի կբերեին Եռաբլուր, Արցախը կհանձնեին, եկեղեցու վրա կգնային և այլն։ Այդպես չէ՞։ Մի պահ պատկերացրեք, ՀՀ պաշտպանության նախարարը ոչ թե Սուրեն Պապիկյանն է, այլ Զաքիր Հասանովը, հայ զինվորը չէ՞ր ապրի ու վառվի խրճիթում՝ չունենալով նորմալ զորանոց։ Մի պահ պատկերացրեք՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը Ժաննա Անդրեասյանի փոխարեն ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլաևն է։ Չէ՞ր վերացնի եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից, կհաներ, չէ՞․ փոխարենը ադրբեջաներենի ուսուցում կմտցներ, չէ՞։ Չէ՞ր սահմանափակի բուհերում Հայոց պատմության ու հայոց լեզու առարկաները․ կաներ, չէ՞։ Կառավարության ամեն նիստում չէ՞ր փակի դպրոց․ կփակեր, չէ՞։ Հիմա էլ են անում։ Կարող ա մի բան պակաս աներ, ասենք՝ Մեսրոպ Մաշտոցի նկարը չհաներ դասագրքից։ Հլը պատկերացրեք ՀՀ ներքին գործերի նախարարը ոչ թե Արփինե Սարգսյանն է, այլ Վիլայաթ Էյվազովը, որը հիմա Ադրբեջանի ՆԳ նախարարն է, հանցագործությունները 8 հազարից չէի՞ն հասնի 40 հազարի, ակցիաների ժամանակ քաղաքացիներին արյունլվիկ չէի՞ն անի ոստիկանները, չէի՞ն քաշքշի Ադրբեջանի դեմ պատերազմում անմահացած զինվորների ծնողներին։ Մեր երկրում բնապահպանական աղետ է արդեն որերորդ անգամ․ եթե Համբարձումի փոխարեն Մուխտառ Բաբաևը լիներ բնապահպանության նախարարը, էս մեր էկոլոգիական աղետը նույն աստիճանի վրա չէ՞ր լինելու․ հիմա այդ մինիստրությունը կա՛մ անգործությամբ է զբաղված, որը պետական միջոցների վատնում է, կամ էնպես են անում, որ էս աղետը տեղի ունենա։ Երկու դեպքում էլ հանցավոր է։ Սա անդառնալի վտանգ է, հնարավոր է՝ մահացու վտանգ է մարդկանց համար։ Հլը մի պահ պատկերացրեք՝ ՀՀ քաղվիացիայի պետը ոչ թե Տաթևիկ Ռևազյանն էր, այլ Արիֆ Մամեդովը, հայկական ընկերությունները չէի՞ն հայտնվի Եվրոպայի սև ցուցակում։ Կարծում եմ՝ կհայտնվեին։ Եթե Հայաստանի Ֆինանսների նախարարը լիներ ոչ թե Վահե Հովհաննիսյանը, այլ Սահիլ Բաբաևը, էնպես չէ՞ր անի, որ երկրիրը ճկռի պետական պարտքի տակ, կառավարության ամեն նիստում չէ՞ր վերցնի մի քանի տասնյակ ու հարյուր միլիոն եվրոյի վարկ։ Եթե Հայաստանի սոցապնախարարը լիներ ոչ թե Արսեն Թորոսյանը, այլ ադրբեջանցի նախարար Անար Ալիևը, թոշակառուն ավելի լա՞վ կապրեր, աղքատությունը կնվազե՞ր։ Եթե Երևանի քաղաքապետը լիներ ոչ թե Տիգրան Ավինյանը, այլ Բաքվի էսօրվա քաղաքապետ Էլդար Ազիզովը, Սովետաշենի զիբիլանոցը օր ու մեջ պաժառ չէ՞ր ընկնի ու թունավորեր մայրաքաղաքի օդը, Երևանում անձրևը ջրհեղեղ չէ՞ր դառնա, տրանսպորտը չէ՞ր թանկանա, գույքահարկ չէ՞ր թանկանա 6 անգամ, աղբի վճարը՝ 10 անգամ։ Եթե Հայաստայնի ԱԺ նախագահը լիներ Սահիբա Գաֆարովան, ոչ թե Ալեն Սիմոնյանը, ու ՔՊ-ի փոխարեն լիներ «Ենի Ազերբայջան» խմբակցությունը, Ցեղասպանության ժխտումը քրեականացնելը նույն կերպ չէի՞ն մերժի, Շուշիի հակահայ հռչակագրի դատապարտումը չէի՞ն մերժի, հայ գերիների մասին բանաձևը չէի՞ն մերժի։ Վերցրեք հերթով բոլոր պաշտոնները ու մի կարճ վերլուծեք, եթե դրանցում աշխատեին ադրբեջանցիներ, ավելի վատ կլիներ, քան այսօր է՞․ մտածեք ու երևի ինձ պես գաք եզղրակացության, որ կանեին նույն կերպ, ինչպես հիմա․ էլի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ կբացվեր հակասահմանադրական, էլի Սամվել Կարապետյանն ապօրինի կկալանավորվեր, էլի աղքատությունը 25 տոկոս կլիներ կամ մի քիչ պակաս, էլի Ղարաբաղը կհանձներ, էլի եկեղեցու վրա կհարձակվեին, էլի Սփյուռքի վրա կհարձակվեին, էլի ընդդիմադիր քաղաքապետերին կկալանավորեին, էլի սրբազանների կկալանավորեին, էլի կթալանեին ու կհարստանային։ Այս ամենը մեր շահերից չի բխում, բխում է մեր թշնամիների շահերից, ու այդ շահերը սպասարկվում են։ Պաշտոնյաների ազգանուններին մի հետևեք, քայլերին հետևեք՝ ինչ են անում ու ում է ձեռնտու և ուրեմն իմացեք, թե որտեղից է կառավարվում Հայաստանի կառավարությունը»: