Եվրոպան փակում է դռները Քանյե Ուեսթի առջև. Շվեյցարիան ևս չեղարկել է ռեփերի համերգը

Շվեյցարիան դարձել է հերթական եվրոպական երկիրը, որը հրաժարվել է հյուրընկալել ամերիկյան սկանդալային ռեփեր Քանյե Ուեսթին: «Բազել» ֆուտբոլային ակումբը, որը տնօրինում է St. Jakob-Park մարզադաշտը, պաշտոնապես հայտարարել է, որ չի տրամադրի իր հարթակը երաժշտի ելույթի համար: Ակումբի ներկայացուցչի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, քանի որ արտիստի գործունեությունն ու նախկին հայտարարությունները հակասում են իրենց որդեգրած արժեքներին:
Համերգը նախատեսված էր հունիսին, սակայն Շվեյցարիան հետևեց Լեհաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի օրինակին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանը չեղարկել էր ռեփերի ելույթը, Ֆրանսիան անորոշ ժամանակով հետաձգել էր համերգը, իսկ Մեծ Բրիտանիան ընդհանրապես արգելել էր 48-ամյա երաժշտի մուտքը երկիր՝ փառատոնին մասնակցելու նպատակով: Այս համատարած մերժումների պատճառը Ուեսթի նախկին հակասեմական արտահայտություններն են և նացիստական գաղափարախոսության հանդեպ դրսևորած համակրանքը:
Չնայած այն հանգամանքին, որ այժմ Ye անվամբ հանդես եկող արտիստը հունվարին ներողություն էր խնդրել իր վարքագծի համար՝ այն բացատրելով չբուժված երկբևեռ խանգարմամբ (բիպոլյար), եվրոպական խոշոր հարթակները դեռևս զգուշավորություն են հանդես բերում: Սա վկայում է այն մասին, որ ժամանակակից աշխարհում արտիստի համբավն ու հասարակական դիրքորոշումը ուղիղ ազդեցություն ունեն նրա մասնագիտական գործունեության և միջազգային համագործակցությունների վրա:

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
240728.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
95424.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
98323.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
97523.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
114020.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
115519.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
270019.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
109419.10.2026, 11:48