«Ամրոցի բանալիները հանձնող հուդաներից յուրաքանչյուրը մտքում կաթողիկոս դառանալու տենչանք ունի»․ Սուրեն Սուրենյանց
![]() 362 Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ., 22:54 «Պատեհ չէր ընդդիմության ոգևորությունը նրանից, որ Փաշինյանի մասնակցությամբ ոչ կանոնիկ պատարագները սակավամարդ էին։ Հասկանալի էր, որ Փաշինյանը շեշտը դրել էր հակաեկեղեցական կամպանիայի ընդլայնման վրա, և «մասովկան» երկրորդական-երրորդական դեր ուներ»,- այս մասին «Եվրոմեդիա»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ ընդգծելով, որ Փաշինյանը շեշտը դրել է երկու մարտավարական խնդրի վրա՝ պառակտում առաջացնել հոգևոր վերնախավում և գործի դնել ռեպրեսիաների մեքենան։ Անդրադառնալով Եկեղեցու «մաքրագործման մղումով» առաջնորդվող եպիսկոպոսների քայլին՝ նրանց ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը՝ Սուրենյանցը նշեց․ «Չեկիստական ձեռագրի հետ գործ ունենք, չգիտեմ՝ ում վրա ինչ ճնշում է բանեցվել, որ 9 թշվառներ ստորագրել են այդ փաստաթղթի տակ»։ «Մենք 2 խնդիր ունենք՝ մի կողմից՝ պիտի կանխենք Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական միջամտությունը Եկեղեցու գործերին, և դրանից հետո Եկեղեցու ներսում առկա խնդիրների մասին պետք է լրջորեն մտածել»,- հավելեց քաղաքագետը։ «Արդեն ունենալով ամրոցի բանալիները հանձնողներ՝ Փաշինյանը կա՛մ կգնա ուժային գրոհի՝ ռեպրեսիվ մեթոդով Կաթողիկոսին կհեռացնեն․ նենգադավ և ուխտադրուժ հոգևորականները սպասում են այդ պատեհությանը, այդ հուդաներից յուրաքանչյուրը մտքում կաթողիկոս դառանալու տենչանք ունի։ Կա՛մ էլ կգնա մաշեցման ճանապարհով՝ պառակտումը կխորացնի, գուցե հոգևոր ճամբարներն իրար դեմ հանի, և անընդհատ սկանդալներ կլինեն Եկեղեցու ներսում»,- ընդգծեց Սուրենյանցը։ |

«ԱՄՆ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա». Բեսենթ
15010:30
«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
7610:00
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
19409:42
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
19809:38
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
15009:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
12109:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
11109:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
16402:06
