«Ուղեվարձը 100 դրամից 150 դրամ սարքեցին, սակայն սպասարկման որակը չլավացավ»․ Ոսկան Սարգսյան
![]() 326 Շաբաթ, 29 նոյեմբերի, 2025 թ., 11:36 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից 150 դրամ սարքեցին, սակայն սպասարկման որակը չլավացավ։ Չկահավորված կանգառներում երկար ժամանակ սպասում եք՝ չիմանալով, թե ձեր սպասած, տվյալ համարի ավտոբուսը երբ կգա։ «Ռայկոմում» երկար սպասում եմ 17 համարի ավտոբուսին, որը Ավան է մեկնում։ Մի ժամ սպասում եմ, սակայն 17 համարի ավտոբուսը չկա։ Դուք երբևէ Երևանի ավտոբուսներում, տրոլեյբուսներում բարձր պաշտոնյա տեսած կա՞ք, բացի Նիկոլ Փաշինյանի սարքած, իր մասնակցությամբ քարոզչական տեսանյութերը, Տիգրան Ավինյանի ցուցադրական ավտոբուս քշելը։ «Հրապարակ» օրաթերթը հայտնում է, որ Ազգային ժողովի շենքում պետական բյուջեի 26 միլիոն դրամով վերելակ են սարքում, որ փողոցից պալատ ընկած, բիրդան աղա դառածները իրենց ոտքերին «ջափա չտան», հեշտ գնան վերջերս սարքված սրճարան։ Մնում է, որ խորհրդարանում սաունա սարքեն, լիքը կայֆեր անեն։ Մասսաժ անողներ հաստատ տեղում կլինեն»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«ԱՄՆ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա». Բեսենթ
15010:30
«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
7610:00
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
19409:42
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
19809:38
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
15009:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
12109:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
11109:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
16402:06
