«Հուսով եմ` տիկինը մեկ այլ ստատուսով էլ կհերքի Քաջարանի կոմբինատի բեռնափոխադրման մոնոպոլիստը լինելու ասեկոսեները». Արթուր Դանիելյան
![]() 355 Չորեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2025 թ., 10:06 «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի կինը հրապարակավ հերքել է, որ ինքը 88 սուպերմարկետների ցանցի իրական սեփականատերն է: Հերյուրանք է՝ պնդում է նա: Հավատում ենք: Ինչպես և հավատում ենք հեռավոր քաղաքներից եկող տեղեկատվության հերյուրանք լինելուն, թե սա միակ առևտրային ցանցն է, որ աշխատում է առանց «շյոտ ֆակտուրա», իսկ ցանցի ընդլայնման համար ամենահարմար շինությունները «խլվում են» պետական լծակներով: Հիմա արդեն վստահ եմ՝ դրանք էլ են հերյուրանքներ, առավել ևս հաշվի առնելով, որ այդ կինը, ի նշան սեփական անաչառության, կոչ է արել բոյկոտել հիշյալ ցանցը: Զավեշտը նրանում է, որ այդ ցանցը առանց այդ էլ անգիտակից «բոյկոտի» է ենթարկվում հանրության լայն շերտերի կողմից: 88-ի խանութներից ժողովուրդը չի օգտվում և ոլորտի մասնագետները պնդում են, որ դրանց մեծ մասը ոչ միայն ներդրումը չի փակում, այլ առհասարակ՝ մեծ վնասով են աշխատում: Սա իր հերթին շատերին դրդում է եզրահանգել, որ ցանցի ողջ իմաստը ապօրինի աղբյուրներից ստացված կանխիկ եկամուտի օրինականացումն է՝ լվացքը: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Դաշնակցությանը չգցելու վերջին օրը էսօր էր»․ Արթուր Դանիելյան
4915:18
«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են»․ Ուիթքոֆ (տեսանյութ)
17514:16
«Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի»․ Արամ Գաբրիելյանով
22213:15
ՌԴ դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ-ն՝ Մելոնիի մասին Սոլովյովի խոսքերից հետո
20711:41
«ԱՄՆ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա». Բեսենթ
27410:30
«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
10410:00
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
25509:42
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
24709:38
