«Առաջիկայում թերևս Զելենսկուն հեռացնելու հարցը կմտնի եզրափակիչ փուլ»․ Հակոբ Բադալյան
![]() 232 Չորեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2025 թ., 16:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կրեմլում Պուտինի հետ Սթիվ Ուիտկոֆֆի բանակցությունը տևել է ավելի քան հինգ ժամ: Հանդիպումից հետո ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են չհանրայնացնել բանակցության էությունը: Ուշակովը նաև հայտարարել է, որ դեռ կա կատարելու շատ աշխատանք: Ըստ Ուշակովի, ռուսական կողմը ինչ որ բաների հետ համաձայն է, իսկ որոշ բաներ առաջացնում են քննադատություն: Ի՞նչ է հնարավոր ասել այս կապակցությամբ: Պուտինը ռազմադաշտում ունի առավելություն և, իհարկե, թելադրելու է կանոններ: Սա պարզ տրամաբանություն է: Հնարավո՞ր է նրան հասցնել տնտեսական այնպիսի վիճակի, որ ստիպված լինի կանգնել ռազմական առումով: Տեսականում՝ այո, գործնականում՝ ոչ, որովհետև կան Չինաստան և Հնդկաստան, նվազագույնը: Միևնույն ժամանակ, նույնիսկ Եվրոպան պատրաստ չէ լիովին հրաժարվել ռուսական նավթ ու գազից, որքան էլ դրա ծավալը հասցրել է նվազագույնի: Դրան գումարած, առանցքային է Թրամպի գործոնը, որի համար Պուտինը անուղղակի, թե ուղղակի, բայց կարևոր «հենակետ» է եվրաատլանտյան թևում իր քաղաքական դիրքերը պահպանելու համար: Նա թերևս մտածում է, որ Ուկրաինայի «ձեռամբ» հաղթել Ռուսաստանին միևնույն է չի ստացվելու, իսկ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելու դեպքում էլ չի ստացվելու հաղթել եվրաատլանտյան գլոբալիստներին: Ուշակովը հայտարարել է, որ հանդիպմանը Սթիվ Ուիտկոֆն ու փեսա Քուշները Թրամպի ողջույնն են փոխանցել Պուտինին, Պուտինն էլ հանդիպման ավարտին իր ողջույնը, և, ուշադրություն՝ մի շարք քաղաքական ազդակներ է փոխանցել Թրամպին: Ամփոփելով, առաջիկայում թերևս Զելենսկուն հեռացնելու հարցը կմտնի եզրափակիչ փուլ՝ ռազմաճակատում իրավիճակի առավել բարդացմանը զուգահեռ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Անժելա Կժդրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
227Երեկ, 19:48
«Դոնբասի հարցում միասնական կարծիք չունենք»․ Զելենսկի
427Երեկ, 17:12
Իլոն Մասկը կոչ է արել լուծարել Եվրոմիությունը
552Երեկ, 17:00
«Միհրան Հակոբյանը քթի կոտրվածք է ստացել». Ռուբեն Մելիքյան
277Երեկ, 16:48
«Հակոբյանի նկատմամբ բռնություն կիրառելու որևէ այլ պատճառ, քան նրա հանրային գործունեությունը, գոյություն չունի». Ռուբեն Մելիքյան
174Երեկ, 16:36
«Միհրանի նկատմամբ սա առաջին դեպքը չէ». Ռուբեն Մելիքյան
203Երեկ, 16:30
«Հարվածողներն առնվազն երեքն են եղել. վնասվածքները դեմքի հատվածում են». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
185Երեկ, 16:24
«Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչնե՛ր, ո՞ւր եք»․ Էդուարդ Շարմազանով
200Երեկ, 16:18
