Տոկիոյի շրջանում երկրաշարժը կարող է հանգեցնել 18 հազար մարդու մահվան․ #Kyodo

Հզոր երկրաշարժը, որը մեծ հավանականությամբ կարող է տեղի ունենալ Տոկիոյի և հարող շրջանների մերձակայքում առաջիկա տասնամյակների ընթացքում, կարող է հանգեցնել մինչև 18 հազար մարդու մահվան և 83 տրիլիոն իեն (535 միլիարդ դոլար) տնտեսական վնասի: Այս մասին հայտնում են «Kyodo»-ն և «Nikkei Asia»-ն՝ հղում կատարելով կառավարության զեկույցի նախագծին։
Նշվում է, որ գնահատականը հիմնված է այն սցենարի վրա, որի դեպքում Տոկիոյի շրջանում տեղի կունենա 7.3 մագնիտուդով երկրաշարժ։ Մասնագետները կարծում են, որ հաջորդ 30 տարիների ընթացքում Տոկիոյի շրջանում նման ուժգնության երկրաշարժի հավանականությունը կազմում է մոտավորապես 70%։
Այսպես, կառավարության հաշվարկների համաձայն, վատագույն սցենարի դեպքում տարերքի հարվածից կարող է զոհվել մինչև 18 հազար մարդ։ Մոտ 400 հազար շենք կարող է ավերվել։ Եվս 4.8 միլիոն մարդ չի կարողանա վերադառնալ իրենց տները, իսկ այսպես կոչված «ուղեկցող մահեր» թիվը կարող է կազմել 16-41 հազար:
Ճապոնական լրատվամիջոցները նշում են, որ նոր կանխատեսումը փոքր-ինչ բարելավվել է 2013 թվականի գնահատականի համեմատ: Այն ժամանակ Տոկիոյում և նրա շրջակա տարածքներում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը, ամենավատ սցենարի դեպքում, գնահատվում էր 23,000: Տնտեսական վնասը գնահատվում էր 95 տրիլիոն իեն (մոտավորապես 613 միլիարդ դոլար):

«Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա»․ Լիլիթ Գալստյան
703:06
Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
104Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
103Երեկ, 22:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
120Երեկ, 17:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
138Երեկ, 16:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
125Երեկ, 15:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
152Երեկ, 15:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
115Երեկ, 15:06