Սիրիայում սկսվել է ԴԱԻՇ-ի դեմ հատուկ գործողություն

Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը գործողություն են սկսել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ Հոմս նահանգի և Սիրիական անապատի մի քանի շրջաններում՝ Պալմիրայում սիրիա-ամերիկյան համատեղ պարեկախմբի վրա հարձակումից հետո:
Գործողությունն ուղղված է Սիրիական անապատի արևելյան և հարավարևելյան շրջաններում թաքնված՝ ԴԱԻՇ-ի հետ կապված զինյալների դեմ։
Միևնույն ժամանակ, «Սիրիա» հեռուստաընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ձերբակալությունների արշավ է անցկացնում Պալմիրայում և նրա շրջակայքում՝ կրակոցների միջադեպից հետո։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը զինված անձը կրակ է բացել սիրիա-ամերիկյան համատեղ պարեկախմբի վրա՝ սպանելով երկու ամերիկացի զինծառայողի և մեկ ամերիկացի քաղաքացիական թարգմանչի։ Նրանց մարմինները ամերիկյան ուղղաթիռներով տեղափոխվել են միջազգային կոալիցիայի ռազմական բազա Դամասկոսից մոտ 250 կմ հեռավորության վրա գտնվող ալ-Թանֆ շրջանում։
Սիրիայի ներքին գործերի նախարարության խոսնակի խոսքով՝ հարձակվողը անվտանգության ուժերի անդամ էր, բայց հրամանատարական դիրք չէր զբաղեցրել։ Նա չեզոքացվել է փոխհրաձգության ժամանակ։ Այժմ իշխանությունները հետաքննում են՝ արդյոք նա կապված է եղել ԴԱԻՇ-ի հետ, թե՞ հավատարիմ է եղել ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսությանը։

«Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա»․ Լիլիթ Գալստյան
5003:06
Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
109Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
107Երեկ, 22:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
123Երեկ, 17:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
142Երեկ, 16:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
127Երեկ, 15:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
154Երեկ, 15:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
117Երեկ, 15:06