Ուկրաինայի շուրջ բանակցություններում կետերի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Axios

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա ավերջին՝ «Միացյալ Նահանգների որևէ վայրում», հնարավոր է՝ Մայամիում, գրել է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտոնյային։
Պաշտոնյան ասել է, որ բանակցություններին կմասնակցեն երկու երկրների աշխատանքային խմբեր և զինվորականներ, որոնք «ուսումնասիրում են քարտեզները»։ Նրա խոսքով՝ կետերի մոտավորապես 90%-ի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել, սակայն մնացած հարցերը պահանջում են հետագա տեխնիկական խորհրդակցություններ։
Ամերիկյան աղբյուրը նշել է, որ ուկրաինացի և եվրոպացի բանակցողները զարմացած են Վաշինգթոնի կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքների մասշտաբով և ԱՄՆ-ի վստահությամբ, որ Մոսկվան կարող է ընդունել նման փաթեթը։
Վաշինգթոնը գնահատում է, որ համաձայնագրի նախագիծը Ուկրաինային կապահովի երկարաժամկետ անվտանգության մեխանիզմներով, կարագացնի եվրոպական ինտեգրումը և կբացի հասանելիությունը միլիարդավոր դոլարների վերակառուցման ծրագրերին։ Միևնույն ժամանակ, Կիևը պարտավոր կլինի համաձայնվելու զգալի տարածքային զիջումներին։
Ինչպես բացատրել է ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկը, բանակցությունների հիմնական նպատակն է «ձևավորել հնարավորինս ուժեղ փաթեթը և տեսնել, թե արդյոք կարող ենք դիմել Ռուսաստանին այս խնդիրը լուծող առաջարկով»։

«Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա»․ Լիլիթ Գալստյան
703:06
Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
104Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
103Երեկ, 22:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
120Երեկ, 17:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
138Երեկ, 16:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
125Երեկ, 15:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
152Երեկ, 15:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
115Երեկ, 15:06