«Փաշինյանը չի հասկանում, որ ինքն այլևս ծախու խմբագիր չէ»․ Հայկ Մամիջանյան
![]() 251 Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ., 13:06 «Քիչ էր մնում Արարատ Միրզոյանի հետևից ջուր շփեին՝ գնում է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների հավաքին, վերջում պարզվեց՝ մասնակցում է ոչ պաշտոնական նախաճաշին»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման մասին։ Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությանը․ «Սա ուղիղ ներգործություն է ներպետական գործերին։ Ի՞նչ հիբրիդային պատերազմ, ի՞նչ արտաքին ազդեցություն։ Եթե իրենք արտաքին ազդեցություն ասելով ի նկատի ունեն, որ ՀՀ-ում ընտրությունները կազմակերպում է մի մարդ, ով ցանկալի է Ադրբեջանի և Թուրքիայի համար՝ նկատի ունեմ Փաշինյանին, ապա, այո, Հայաստանում առկա է արտաքին ներգործություն։ Հայաստանում շուրջ 50 քաղբանտարկյալ կա, բայց ոչ ոք այդ հոդվածով չի անցնում։ Փաշինյանը չի հասկանում, որ ինքը այլևս ծախու խմբագիր չի, չի կարող հանդես գալ օդում կախված լուրերով... Այս գործընթացը 2 կարևորագույն բաղադրիչ ունի, առաջին, որ գումարի, փողի տեսքով ներգործություն է ներպետական խնդիրներին, ընտրական գործընթացներին, և երկրորդ՝ այս որոշումն ակնհայտ է դարձնում, որ Փաշինյանի բոլոր բռնաճնշումներն ընտրություններին ընդառաջ փաթեթավորվելու են օտարերկրյա միջամտության դեմ պայքարով»,- շարունակելով թեման՝ նշել է Մամիջանյանը։ |

«Եթե Իրանում շահը եկավ իշխանության, ՀՀ գոյաբանական ռիսկերն անգամներով են շատանալու»․ Արմեն Հովասափյան
20417:42
«Սա աբսուրդ է. Կարեն Շաքարյանն այսօր էլ հանդիսանում է ԶՈՒ պատվախնդիր սպա». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
19015:36
«Ուխտերթին որպես ո՞վ էիք մասնակցում». հարց՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ)
16715:18
«ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը». #ABC
31814:19
«Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ»․ Տիգրան Դումիկյան
17714:00
Մահացել է Ռազմիկ Զոհրաբյանը
19213:48
«Թրամփը պատրաստ է Իրանում թե՛ ուժային սցենարի, թե՛ դիվանագիտական լուծման». Սպիտակ տուն (տեսանյութ)
28313:01
«Առաջին քննարկումներն ունենալու ենք դաշինքի մեր գործընկերների հետ». Իշխան Սաղաթելյան
17912:48
