Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
![]() 240 Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ., 21:30 Իրավապահ մարմինները փաստում են՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններ չկան։ Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իբրև «կա ինֆորմացիա, որ այդ թվում՝ ՀԱԵ ձևաչափերով մուտք են գործում ստվերային գումարներ՝ ՀՀ-ում քաղաքական նպատակով օգտագործելու համար»։ Նա փաստացի ՀԱՍԵ-ին մեղադրել էր՝ Հայաստանում օտարերկրյա պետություն լինելու փորձերի մեջ։ «Փաստինֆո»-ն հայտնում է, որ Փաշինյանի այս հայտարարությունից հետո գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՀԱՍԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ ենթադրյալ տվյալների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնվել է, թե ոչ, եթե այո, ապա ինչ հատկանիշներով, ինչպես նաև՝ խնդրել է հայտնել, թե քրեական վարույթի առկայության դեպքում որ քննչական մարմինն է քննություն իրականացնում և որպես մեղադրյալ ներգրավված անձինք կան, թե՝ ոչ։ «Դատախազությունից գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ՀՀ դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան։ Ըստ էության՝ իրավապահ մարմիններում եկեղեցու կողմից իբրև օտարերկրյա ֆինանսավորման մասին տեղեկություններ չկան, առնվազն՝ քրեական վարույթ չկա, ուստի, հերթական անգամ Փաշինյանը, քաղաքական նպատակարահրամությունից ելնելով և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կեղծիք և զրպարտություն է տարածել՝ փորձելով վարկաբեկել եկեղեցին։ Ընդ որում, անհիմն և զրպարտչական հայտարարություններով Հայաստանյայց առաքելական եկեղեցին վարկաբեկելու դերը ստանձնողը միայն Փաշինյանը չէ։ Նրա այս հայտարարությունից կարճ ժամանակ առաջ զրպարտչական հայտարարություններ արել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս՝ ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության եթերում՝ բարձրաստիճան հոգևորականներին մեղադրելով մանկապղծության մեջ, ինչը ևս հերքվեց։ Թե՛ ՔԿ-ն, թե՛ դատախազությունը հայտնել են, որ նման քրեական վարույթի մասին տեղեկություններ չկան։ Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀԱՍԵ նկատմամբ կեղծ մեղադրանքները և վարկաբեկման փորձը, թերևս, այս իշխանությունների քաղաքականության մասն է, ասել է թե՝ իշխանությունները «հիբրիդային» հարձակում-պատերազմով են պայքարում Եկեղեցու դեմ»,- գրել է լրատվամիջոցը։ |

Տարիներ առաջ վարչապետի հրաժարականը պահանջող Մգեր Արմենիան սատարում է ՔՊ-ին (տեսանյութ)
203Երեկ, 23:00
«Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում. ուրախ եմ, որ Թրամփն ապահովության մեջ է». Նիկոլ Փաշինյան
260Երեկ, 12:54
«Խոպանչու հոգեբանությամբ ո՞նց պիտի կառավարվի երկիրը»․ Վահե Հովհաննիսյան
357Երեկ, 03:06
«Ի՞նչ անուն կարելի է տալ էս «չուվակին», եթե ոչ օտարերկրյա գործակալ»․ Աննա Կոստանյան
424Երեկ, 02:06
«ՌԴ-ի դրոշն այրել ցանկացողները պաշտոններ են ստացել, հիմա դեմ են Ադրբեջանի դրոշն այրելուն»․ Կարեն Հեքիմյան
392Երեկ, 01:06
Հազարավոր իuրայելցիներ Թել Ավիվում կառավարության դեմ հանրահավաք են իրականացնում
314Երեկ, 00:27
«Կառուցողական հեռախոսազրույց ունեցա Իրանի նախագահի հետ»․ Պակիստանի վարչապետ
30725.04.2026, 23:54
«Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր»․ Արմեն Այվազյան
26025.04.2026, 23:48
