«Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի»․ Դավիթ Խուդաթյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնում է․ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։
Սիրելի՛ քաղաքացիներ, ցանկանում եմ անդրադառնալ մի քանի օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցին և դրա բովանդակությանը։
Պետք է նշեմ, որ այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել՝ կասեցնել ժամանակացույցի գործողությունը։ Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։
Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ»։

«ՀՀ-ն սարքել են թմրամոլ ու խաղամոլ, նաև՝ վարկամոլ երկիր». Ոսկան Սարգսյան
6403:06
«Մատչելի և նՆերառական Արթիկ». Մհեր Մելքոնյան
8301:06
Պատմության մեջ առաջին անգամ 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թիվը
19300:37
«Ֆրանսիան վերապրեց 126 տարվա ընթացքում ամենատաք ամառը». Մոնիկ Բարբու
14700:00
Վենսը նշել է Իրանի հետ բանակցությունների վերսկսման պայմանը
206Երեկ, 23:33
«Պետք է դուրս գալ «սպորտզալ ու բետոնուզել խլողի» տեղային մտածելակերպից». Նարեկ Կարապետյան
80Երեկ, 23:22
«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
88Երեկ, 23:06
Գագիկ Ծառուկյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը (տեսանյութ)
85Երեկ, 21:24