«Ոչ մանկավարժ ուսուցիչ կոչվածնե′ր, դուք պարտավո′ր եք վերապատրաստվել». Գոհար Ասատրյան

Պահեստազորի ավագ լեյտենանտ, ազգային զարդանախշերով հագուստների մոդելավորող-դերձակ Գոհար Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոպիտ են լինելու բառերս, բայց համակերպվեք...
...Խոսք, որ վերաբերվում է դպրոցներում դասավանդող ՈՉ մանկավարժ, Ոչ հոգեբան, Ոչ մարդկային հատկանիշներ ունեցող ուսուցիչ կոչվածներին։
Այո', ցավոք սրտի, դեռ դպրոցներում «պահպանվում» են նման տեսակի ուսուցչանման երևույթներ, որոնց միակ խնդիրը դպրոցում աշակերտներին նեղացնելն ու ճնշելն է։ Որոնք երբևէ չեն աշխատում իրենց վրա այնպես, որ քայլեն ժամանակին ու ժամանակակից մեթոդներին համընթաց։
Այս ժամանակակից տեխնիկայի ու գիտելիքի հասանելիության դարում դուք ՊԱՐՏԱՎՈՐ եք անցնել վերապատրաստման դասընթացներ (ի դեպ շատ անվճար տեղեր կան), որպեսզի կարողանանք՝
_այս սերունդի հոգեբանությունը հասկանալ,
_ճկուն կերպով ներթափանցել հատկապես այն աշակերտների ներաշխարհ, ովքեր ունեն բացառիկ, ոչ այլոց նման հոգեբանական առանձնահատկություններ,
_խորապես իմանալ անհատական մոտեցման մեթոդի կողմերը,
_օգնել աշակերտին ադապտացվելու միջավայրին,
_ստեղծել հնարավորինս բարենպաստ պայմաններ հենց ՔՈ տված նյութն ընկալելու համար,
_վերջիվերջո, աշակերտին չդիտարկել՝ որպես ՔՈ ինքնահաստատման կետ։
ՀԻՇԵ'Ք ՄԻՇՏԱՊԵՍ
Եթե դուք չքայլեք ժամանակակից կրթական ու հոգեբանական, գիտելիքի թռիչքաձև աճի ճանապարհով,Դուք դառնալու եք ծնողի և աշակերտի ԱՉՔԻ ԳՐՈՂԸ, ու ձեզ չի փրկելու ձեր տարիների չը «վաստակը»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72904.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76203.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98030.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112126.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122524.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131323.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141820.10.2026, 22:48