«ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումն իմաստ ունի միայն գործարքի վերջին փուլում». Պեսկով

ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը եռակողմ ձևաչափով տրամաբանական է վերջնական փուլում՝ գործարքը վերջնական տեսքի բերելու համար։
«Այստեղ արժե համաձայնել, որ երեք նախագահները պետք է հանդիպեն միայն համաձայնագրերը վերջնական տեսքի բերելու կամ, ինչպես ամերիկացիներն են ասում, գործարք կնքելու համար: Դա, հավանաբար, ճիշտ է»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Մոսկվա գալու հրավերը մնում է արդիական, քանի որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «միշտ պահում է իր խոսքը»։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպման հեռանկարը դեռ հարցականի տակ է, քանի դեռ Կիևը պահպանում է իր ներկայիս բանակցային դիրքերը։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի և Զելենսկու միջև հանդիպումների կազմակերպման հեռանկարներին, եկեք սահմանափակվենք՝ հիշելով վերջին շաբաթվա նրա հայտարարությունը… Եվ եկեք ինքներս մեզ հարց տանք՝ իմաստ կա՞ ամենաբարձր մակարդակով հանդիպելը, եթե Կիևը դեռևս պահպանում է այս դիրքորոշումը: Ինչպե՞ս են նրանք դա նույնիսկ պատկերցնում»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նաև «բոլորովին խելագար» և «անմիտ» է որակել Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու՝ եվրոպական ծրագրերը։ Կրեմլի խոսնակն ասել է, որ «տարօրինակ կլիներ, եթե Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հաստատեին նման մտադրությունները»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի տվյալները «անհիմն չեն», և Մոսկվան ակնկալում է, որ դրա հրապարակումը «խոչընդոտ կդառնա այդ ծրագրերի իրականացման համար»։

«Երևանում տներ վարձով տվողները ապուշ քարոզչության ներքո սպասում են հոկտեմբեր ամսին ռուս դասալիքների մեծ ալիքին». Նարեկ Մալյան
9002:06
«Եվրաչինովնիկներին Հայաստանը հետաքրքրում է բացառապես որպես հակառուսական գործիք». Դերենիկ Մալխասյան
102Երեկ, 23:36
«ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների անունն ինչո՞ւ է ռուսերենով գրված». Տիգրան Դավուդյան (տեսանյութ)
112Երեկ, 22:48
«Ինչքան անանուն, անանցյալ, անպատմություն էակ կա, Նորատ Տեր-Գրիգորյանցին անպատվում է». Արա Պողոսյան
111Երեկ, 22:36
«Նարեկ Նալբանդյանին իրավապահները բերման են ենթարկել ավելի վաղ». Լիլիթ Ոսկանյան
99Երեկ, 21:48
«Շարունակական դիմումներից հետո, ի վերջո, հետիոտնային անցումը կահավորվեց համապատասխան լուսացույցով». Գառնիկ Դանիելյան
86Երեկ, 21:30
«Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին». Լիա Սարգսյան (տեսանյութ)
134Երեկ, 20:54
«Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ իրավական գնահատականի». Մեսրոպ Առաքելյան
97Երեկ, 20:42